«О» բանակախումբն ուկրաինական կողմի համար ծայրահեղ վտանգավոր ճեղքում է իականացնել Պոկրովսկ-Միրնոգրադի արեւելքում (Քարտեզ)
Միջազգային«О» բանակախումբն ուկրաինական կողմի համար ծայրահեղ վտանգավոր ճեղքում է իականացնել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիայի արեւելյան ուղղությամբ:
Այսպես, ռուսական ուժերը, ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը, գրավեցին Նովոէկոնոմիչեսկոեի բնակավայրի հյուսիսային հատվածը:
Լուրը հաստատելով, ուկրաինական ռազմական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են հակագրոհի անցնել և պահել գյուղը, շարունակվում են թեժ փողոցային մարտերը։ «Նովոէկոնոմիչեսկոեի համար մարտերի սկզբի մասին հաղորդվել է մի քանի օր առաջ, և այժմ իրավիճակը սրվել է»,- խոստովանում են ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։
Վտանգը հետեւյալում է: գրավելով Նովոէկոնոմիչեսկոեի բնակավայրի անգամ հյուսիսային հատվածը, ռուսները հնարավորություն են ստանում Նովոէկոնոմիչեսկոեի-Նովոտրոիցկոե գխով հարվածը շարունակել դեպի արեւմուտք (Քարտեզում)` դեպի Ռոդինսկոե, որը Նովոէկոնոմիչեսկոեից ընդմենը 2-3 կմ հեռավորության վրա է: Ռոդինսկոեով է անցնում Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան սնուցող հիմնական լոգիստիկան (մայրուղի, երկաթուղի), հաշվի առնելով, որ Պոկրովսկի արեւելյան ուղիներն այս պահին էլ ռուսական կրակային հսկողության տակ են: Եթե անգամ ռուսները Ռոդինսկոեն չգրավեն, ապա մեկ է, Նովոէկոնոմիչեսկոեի հյուսիսում կայուն վերահսկողություն սահմանելով, Պոկրոնսկ-Միրնոգրադ ողջ անգլոմերացիան արդեն իսկ վերցնում են օպերատիվ շրջապատման մեջ: Հաշվի առնելով, որ նման խոշոր պաշտպանական համակարգը դաշտամիջյան ուղիներով եւ առանց երկաթուղու սնուցելը ռեալ չէ: Իսկ Ռոդինսկոեն ֆիզիկապես գրավելը միանգամից լուծում է ողջ անգլոմերացիայի խնդիրը:

