Ռուսները գրավեցին լիթիումի հանքավայրը, որը Կիեւը խոստացել էր Վաշինգտոնին
ՄիջազգայինՌուսաստանի զինված ուժերը երեկ ամբողջական վերահսկողության տակ վերցրեցին Շեւչոնկո բնակավայրը` հարավդոնեցկյան ճակատում: Այսօր էլ շարունակել են ակտիվ հարձակումը Շևչենկոյից հյուսիս-արևմուտք` մինչև Դոնեցկի եւ Դնեպրոպետրովսկի սահմանը։
Ռազմական առումով այս համեմատաբար փոքր դրվագն ի վրա հավիրեց համաշխարհային առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը: Բանն այն է, որ Շևչենկոյի հյուսիս-արևմուտքում են տեղակայված ուկրաինական լիթիումային (նաեւ` հազվագյուտ այլ մետաղների հարուստ պարունակությամբ) չորս հանքավայրերից մեկը` ամենախոշորը: Լիթիումի հաջորդ խոշոր հանքավայրը եւս ռուսական վերահսկողության տակ էր:
Այն է` Թրամփը ծանր սպառնալիքների գնով Կիեւի հետ կնքեց հայտնի հանքային պայմանագիրը: Եվ ահա, այդ պայմանագրի հիմնական ուղղությունենրից մեկի` լիթիումի պաշարների մասով, ստացվում է, որ Կիեւը Վաշինգտոնի տալու որեւէ ռեալ բան չունի: Կրկնենք, երկու հիմնական հանքավայրերն այս պահին ռուսների ձեռքին են:

