Ռուսական ավիացիան առաջին անգամ հարվածել են արագացուցիչներով համալրված ФАБ ավիառումբերով
ՄիջազգայինՌուսական ավիացիան առաջին անգամ հարվածել են Դնեպրոպետրովսկին՝ արագացուցիչներով համալրված ФАБ սավառնող ավիառումբերով:
ФАБ ավիառումբերն առանց այդ էլ ուկրաինական լողմի համր լուրջ գլխացավանք են դարձել: Այն բանից հետո, երբ դրանք համալրվեցին սավառնող բաղադրիչով, ռուսական ավիացիան հնարավորություն ստացավ դրանցով հարվածել ուկրաինական պաշտպաության խորքերի` տասնյակ կիլոմետրերով: Ու հիմա դրանք համալրվել են ռեակտիվ արագացուցիչներով՝, որը հնարավորություն է տալիս, ըստ նախնական տվյալների, հարված հասցնել100 կմ եւ ավելի հեռավորության վրա։
Ուկրաինական աղբյուրները հաստատում են հարվածը և բողոքում, որ ՀՕՊ-ը չի կարողացել խփել Ավիառումբը՝ չնայած բոլոր փորձերին։
Ուկրաինական ռազմական փորձագետներն արդեն մտահոգություն են հայտնում, որ եթե այս կառավարվող ФАБ-երը իսկապես սերիական արտադրության մեջ են մտել, ապա մոտ ապագայում պետք է սպասել կանոնավոր զանգվածային հարվածներ «խորքային» մարզերին։

