Իրանը կպատասխանի Ադրբեջանից անօդաչուների հարձակումներին, բայց դեռ սպասում են Փեզեշքիանի պահանջած հետաքննությանը
ՄիջազգայինԱդրբեջանի արտգործնախարարություն փորձում է հերքել Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Իրանին հարվածներ են հասցվել նաեւ Ադրբեջանի տարածքից: «Ադրբեջանը կտրականապես մերժում է Հայաստանում Իրանի դեսպան Սոբհանիի կողմից Իսլամական Հանրապետության վրա սիոնիստական անօդաչու թռչող սարքեր արձակելու համար Ադրբեջանի տարածքի ենթադրյալ օգտագործման մասին անհիմն և սադրիչ հայտարարությունները»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հաջիզադեն: Նրա խոսքով, այդ մեղադրանքները անհիմն են և չունեն որևէ հուսալի ապացույց:
Ավելի վաղ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր. «Մենք տեղեկություններ ունենք, որ մի քանի անօդաչու թռչող սարքեր են մտել Իրանի տարածք հարևան երկրի [Ադրբեջանի] տարածքից»: Դեսպանը նաեւ հիշեցրել էր, որ Փեզեշքիանը հանձնարարել է Ալիևին` լուրջ հետաքննություն անցկացնել այս միջադեպի վերաբերյալ։ Այժմ սպասվում են դրա արդյունքները։ Նաև, որ Իրանը կպատասխանի՝ կախված հետաքննության արդյունքներից»։
Ու ստացվում է հետեւյալը. Ադրբեջանն այն բանից հետո, երբ իրանի նախագահը պահանջեց հետաքննել տեղի ունեցածը, ծպտուն չհանեց: Իսկ դեսպահի հայտարարությունից հետո նման հիստերիա են սարքում: Բայց, եթե բանը հասել է նախագահի եւ դեսպանի մակարդակով հայտարարություններին, միամտություն կլիներ մտածել, որ Իրանը հիմքեր չունի նման մեղադրանքի համար: Առավել եւս, երբ հետեւում է զգուծացում` «Իրանը կպատասխանի»:

