Ռուսաստանի ադրբեջանական «մաֆիան» այլեւս անձեռնմխելի չէ (Տեսանյութ)
Միջազգային«Ազերիական վերահսկողության տակ գտնվող Վորոնեժի «Ալեքսեևսկիի» շուկայում անամոթ անօրինականությունից հետո միգրանտներին սպասարկվում են դատական ծանուցագրերով և տուգանքներով»,- գրում է ռուսական աղբյուրը:
Հիմնավորումը սա է. «Ավելի վաղ Վորոնեժի Ալեքսեևսկիի սննդի շուկայում անամոթ միգրանտները ստիպել էին ռուս վարորդին (ով բեռ էր բերել) ադրբեջանական սփյուռքի համար նախատեսված իր բեռնատարը մի քանի օր անվճար թողնել շուկայում` որպես վաճառասեղան (այն փակվել էր): Բանակցությունների փորձերին «շուկայի տերերը» սպառնացել էին դանակներով և խոստացել էին այրել բեռնատարը:
Ադրբեջանցիները ռուս համայնքի ընկերներին, որոնք միջամտել էին գործին, ասել էին, որ այստեղ ոչ ոք իրենց հետ ոչինչ չի անի, և որ իրենք են այստեղի ղեկավարը»:
Աապ սկսվեցին ստուգումներ` Ներքին գործերի փոխնախարար, գեներալ Կիկոտինի անմիջական հսկողությամբ: «Անօրինական-2025» գործողության շրջանակներում բազայում անցկացվել է 3 խուզարկություն:
«Արդյունքներ՝
- Ստուգվել է ավելի քան 450 մարդ:
- 42 օտարերկրացիներ պատասխանատվության են ենթարկվել միգրացիոն կանոնները խախտելու համար:
- ՌԴ քաղաքացի հանդիսացողներին տրվել է զինվորական հաշվառման 17 ծանուցագիր։
- Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Միգրացիոն ծառայության և Միգրացիոն հարցերով կենտրոնի խումբը ուղարկվել է Վորոնեժ՝ հետագա քննության համար։
- Նախատեսվում է շուկայի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել խախտումների համար»,- հայտնում է աղբյուրը։
Իրականում պատկերը հասկանալի է. Ալիեւի հայտնի քայլերից հետո թիրախավորվել է Ռուսաստանում ադրբեջանական «մաֆիան», եւ Վորոնեժում տեղի ունեցածն ընդամենը առաջին քայլն է:

