«Փաստ». Ո՞ւմ հաշվին են բավարարելու իշխանական «կապրիզները»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները հուլիսի 1-ին ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել, որի ժամանակ ցանկանում են քննարկել նաև համապատասխան օրենքների նախագծերը, որոնց միջոցով էլ ուզում են «պետականացնել» ՀԷՑ-ը:

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանի կարծիքով, նախագծերով նախատեսում են պետության նախապատվության իրավունք, հետագայում դրա հիմքով էլ փորձ է արվելու պետականացնել ՀԷՑ-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին ինչ-որ փոխհատուցում տալու միջոցով: «Փոխհատուցման համար գնահատման չափորոշիչներ, գնահատումների տարբերության դեպքում ինչ-որ համեմատական սխեմա են նախատեսել այն դեպքում, որ օրենքը նախնական ու համարժեք փոխհատուցման պարագայում պլ յուս 15 տոկոս վճար է նախատեսում։ Սա որոշակի գումարներից խուսանավելու սխեմատիկ լուծում է իրենց համար: Ի սկզբանե ակնհայտ էր, որ ծայրաստիճան հակաիրավական եղանակով են գնալու, ու այս հակաիրավականությունը «գալու է բոլորիս քթից»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանն ու հավելում, որ այս հակաիրավական միջամտության բեռը մնալու է մեր հանրության ուսերին, որովհետև եթե հետո միջազգային ատյաններում բողոքարկումներ լինեն և Հայաստանի Հանրապետության նկատմամբ վճիռներ կայացվեն փոխհատուցման տարրերով, այդ փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության հարկատուի ուսերին է մնալու:

Հավելենք, որ ՀԷՑ-ի շուկայական արժեքը կազմում է նվազագույնը 350 մլն դոլար (սա հեղինակավոր աուդիտոր KPMG-ի կողմից հաստատված կապիտալի չափն է)։ Այսինքն, եթե փոխհատուցեն, ապա սա ամենափոքր (շատ փոքր) գումարն է, որ պետք է վճարեն պետբյուջեի հաշվին: Նույնը վերաբերում է նրան, եթե փորձեն ուղղակի խլել ՀԷՑ-ը, և բողոքարկումներ լինեն: Ըստ էության, Փաշինյանի «կապրիզների» համար վճարելու է հարկատուն, այսինքն՝ մեզանից յուրաքանչյուրը:

 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում