Զապորոժեի ռազմաճակատում ռուսական բանակը ճեղքեց` դուրս գալով Կամենսկոեի կենտրոն
ՄիջազգայինՌուսական զորքերը ճեղքեցին ուկրաինական կապտպանությունը` դուրս գալով Զապորոժեի ուղղության ձախ թևում գտնվող կարևոր բնակավայրի` Կամենսկոեի կենտրոն։
«Ռուսները ուժեղացնում են ճնշումը։ Վերջին օրերին նրանք որոշակի հաջողությունների են հասել՝ կարողանալով ճեղքել հարավարևելյան մասը, որտեղ նրանք հենարան են ձեռք բերում»,- հաստատումեն ուկրաինական ռազմական ռեսուրսները:
Ուկրաինական աղբյուրները նաեւ պնդում են, որ Զապորոժեի ուղղությամբ ռուսները մեծ ուժեր են կենտրոնացրել, եւ սա ոչ թե լոկալ գործողություն է, այլ մեծ հարձակում: Նաեւ հաշվի առնելով, ու մինչ այս համեմատաբար պասիվ այսուղղությունից ուկրաինական կողմը հիմնական ռեզերվները տեղափոխել է ճակատային այլ հատվածներ, եւ հիմա կարող է լուրջ խնդիրներ առաջանան:
Իսկ Կամենսկոեն այս հատվածում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցներից մեկն է:

