Ռուսական բանակը վերսկսել է ակտիվ առաջխաղացումը Սումիի ուղղությամբ. Ուկրաինական վերլուծաբաններ
ՄիջազգայինՌուսական բանակը վերսկսել է ակտիվ առաջխաղացումը:
Սումիի ճակատի արեւմտյան թևում ռուսական հետևակային ստորաբաժանումները հարձակվում են՝ փորձելով առաջխաղացում ունենալ Ալեքսեևկայից հարավ և արևելք գտնվող անտառային գոտիներով՝ մոտենալով Վարաչինոյին և Մալայա Կորչակովկային։
«Ռուսները առաջխաղացում են ունեցել Ալեքսեևկայից (Սումիի շրջան) արևելք և գրավել են մի շարք դիրքեր»,- խոստովանում են նաև ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։
Յունակովկայում շարունակվում են ծանր մարտերը՝ տարբեր հաջողություններով։ Յունակովկայից լուսանկարում երևում է բնակավայրի մուտքը, որտեղ ճանապարհի եզրին թափված են ուկրաինական «վիշապի ատամներ», որոնք պետք է խոչընդոտ դառնային ռուսական զորքերի համար։
Այն փուլում, երբ ռուսական ուժերը սկսեցին «կախվել» մարզկենտրոն Սումի գլխին, ուկրաինական կողմը ստիպված էր հնարավոր բոլոր միջոցները նետել այդ հատված, այդ թվում` ճակատային այլ հիմնական ուղղություներ թուլացնելու հաշվի: Վերջին մեկ-եկու շաբաթների հանդիպակած մարտերից հետո, երբ ռուսները վերսկսում են առաջխաղացումը, մեկ բան է նշանակում: Այն է, ուկրայնական այդ ուժերը եւս «մաղված» են, եւ սպասել է, որ Սումիի ուղղությամբ ռուսների հարձակումը դեռ միայն կակտիվանա:

