Հանկարծ չշփոթե՛ք, այս պայքարը վեր է ցանկացած ամբիցիայից. Կարապետյան

Տեսանյութեր

«Իրավունք»-ը զրուցել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ: Նա տեւեական ժամանակ է չէր մասնակցում ընդդիմադիր հանրահավաքներին ու ակցիաներին՝ փոքրիկի ծնունդով պայմանավորված: Սակայն, եկեղեցու հնչեցրած զանգերը նրա լռությունը խախտեցին:

— Ականատես եղանք նրան, որ հայն է հարձակվում Մայր Աթոռի վրա: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:  

Ժողովուրդը ոտքի կանգնեց եւ ասաց, որ ոչ ոքի թույլ չի տալու՝ ո՛չ Նիկոլին, ո՛չ ռեժիմին, որպեսզի ոտնձգություն կատարեն եկեղեցու վրա, թույլ չեն տալու, որպեսզի հերթով ձերբակալեն սրբազաններին: Եվ այդօրը նախադեպը չունեցող դեպք գրանցվեց,  ուժայինները չկարողացան ի կատար ածել Նիկոլ Փաշինյանի հրամանը: Միգուցե չցանկացան, որովհետեւ մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ հրաժարվել են հրաման տալուց։ Ինչեւէ, եթե նման բան է եղել, փառք ու պատիվ, այդ տղերքին, որ հրաման չեն տվել, բայց այսօր ֆիկսում ենք, որ այլեւս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից  դուրս է եւ իրենք չեն կարողանալու ընկճել ժողովրդին:

Ասեմ, որ այդօրը թերեւս վերջին յոթ տարիների ընթացքում առաջի անգամ հպարտություն եմ ապրել՝ մեր հավատացյալ ժողովրդի կամքի համար, որ թույլ չտվեցին ոտնձգություն կատարել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ: Բայց նույն պահին մեծ ցավ եմ ապրել` տեսնելով ոստիկանական ուժերի քանակը: Որոշ տղաների դեմքին նայում էի, մեղքս էին գալիս, իսկ որոշներին էլ ուզում էի քրոջ ապտակ տալ՝ նրանց այդքան կամակատար լինելու համար։ Նրանք անգամ ունակ չէին իրանց գլուխները խոնարհել։ Այդ տղաները պետք է հասկանան, որ իրենց համազգեստը պետությունն է, ոչ թե իշխանությունը, եւ իրենք պարտավոր են պաշտպանել ժողովրդի շահերը, ոչ թե Նիկոլի շիզոֆրենիկ շահերը՝ դառնալով նրա վրեժխնդիր մարիոնետները, որոնք ժողովրդի վրա ձեռք են բարձրացնում եւ բռնություն կիրառում:

— Ի դեպ, վերջին իրադարձությունների ֆոնին, շատ քիչ խոսվեց այն մասին, թե ինչ էր կատարվում Քննչական կոմիտեի դիմաց, երբ Միքայել սրբազանին կալանքի տանելու, այսպես ասած, հարցերն էին լուծում:

— Առաջիններից էի, որ հասա Քննչական կոմիտեի մոտ: Ընդամենը մի քանի խաղաղ քաղաքացիներ էին հավաքվել, սկսեցին մարդկանց բերման ենթարկել: Ներքին հրահանգ հնչեց, կոնկրետ ցիտում եմ. «Սրանց հավքեք, տարեք»:  «Հավքեցին, տարան», անհամաչափ ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ: Բախում եղավ մի հոգեւորականի հետ, որովհետեւ քաղաքացուն գետնով էին տվել, հոգեւորականը միջամտեց, չնայեցին, որ հոգեւորական է… Ես մեծ ցավ եմ ապրում, իշխանությունները կգան, կգնան, քաղաքական հոսանքները եւս, բայց իրենք պետք է հասկանան, որ վաղը չէ մյուս օրն այս հանցագործության համար, որը հիմա իրենք ի կատար են ածում, պատասխան են տալու:

— Կարծում եք՝ չե՞ն գիտակցում, թե ինչ են անում:

Կային, որ դեմքներին ցինիզմ կար, միգուցե սիրտն էր նրանց փառավորվում, բայց գոնե իմ սրտի խորքում մի հույս ունեմ, որ այդ տղերքի մեծամասնության գլուխը կոր էր: Այդ օրը գոնե, երբ գնացին տուն, չեն կարողացել քնել, այդ օրը նրանց կանայք, մայրերը թուք ու մուր են տվել: Գիտեք, գուցե շատերը մեր Առաքելական եկեղեցու մոլորյալ զավակներն են: Պատարագներին նրանց հոգու փրկության համար էլ եմ աղոթում: Նիկոլի հոգին փառավորվում է, երբ հայի արյուն է թափվում: Քանի կար Արցախում թափեց հայի արյուն, հիմա այստեղ է ուզում թափել հայի արյուն ու քաղաքացիական բախման է հրահրում։ Մենք ամեն կերպ աղոթքով, հանդուրժողականությամբ փորձելու ենք իրավիճակը պահել վերահսկողության ներքո: Ասել եմ եւ կրկնում եմ՝ հանկարծ չշփոթվե՛ք, այս պրոցեսը վեր է ցանկացած ամբիցիայից, վերքաղաքական է: Սա հավատացյալ ժողովրդի պայքարն է, իսկ մեր ժողովուրդը Աստծո ժողովուրդն է, որի վրա ձեռք բարձրացնողի ձեռքը կոտրելու է հենց Աստված: Ես ավելի քան վստահ եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում