Անհիմն գույժերն ու բամբասանքները դառնում են տեղեկատվական դաշտի հիմնական տարրերը. Լոքմագյոզյան

Ներքաղաքական

Ըստ Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ, եթե Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցին հաջորդի Էրդողանի այցը Հայաստան՝ իբրեւ խաղաղասիրության կամ համագործակցության նշան, ապա պետք է ընդունենք, որ դրանով մենք փաստացիորեն եւս մեկ քայլ ենք անում դեպի խոր ճահիճ, որտեղից դուրս գալն ավելի ու ավելի բարդ է դառնալու։

Այդպիսի քայլերը կարող են միանշանակորեն ընկալվել որպես մեր ինքնիշխանության հերթական զիջում՝ մի գործընթաց, որն արդեն իսկ վտանգավոր հետեւանքներ է ենթադրում։

Վերջին շրջանում իշխանության մակարդակով սկսված եկեղեցու դեմ արշավը կարելի՞ է ենթադրել, որ Թուրքիա կատարելիք այցից առաջ հենց նրանց հանձնարարականը կարող է լինել:

Ես կասեի՝ ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի կողմից է տեղի ունենում այս հարձակումների քաղաքական ու քարոզչական համակարգումը։ Մենք բոլորս էլ լավ հիշում ենք, որ հենց Ադրբեջանի կողմից հնչեց առաջին ազդակներից մեկը՝ եկեղեցին ներկայացնելով որպես ռեւանշիստական շրջանակների կենտրոն։ Նրանք սա ներկայացրին որպես սպառնալիք, որին իբր անհրաժեշտ է հակազդել։ Եվ զարմանալին այն է, որ, կարծես թե, հենց այդ հայտարարություններից անմիջապես հետո՝ մեր, այսպես կոչված, վարչապետը՝ երկրի ղեկավարը, ասես հրահանգ ստացած լիներ ու սկսեց ակտիվ քարոզչական ու քաղաքական արշավ եկեղեցու դեմ։

Սակայն պետք է նշենք, որ սա նոր երեւույթ չէ։ Եթե վերադառնանք մի քանի տարի հետ, երբ այս ուժերը նոր էին գալիս իշխանության, նրանց ներկայացուցիչներից մեկը բացահայտ հայտարարեց, որ եկեղեցին` որպես ինստիտուցիոնալ կառույց, պետք է վերանա։ Դա դեռ այն ժամանակ մատնանշում էր նրանց գաղափարական ուղղվածությունը եւ վերաբերմունքը ազգային ու հոգեւոր արժեքների հանդեպ։ Այսօր այդ նույն գիծը շարունակվում է, բայց արդեն՝ կարծես թե արտաքին հրահանգներով կամ գոնե դրանց համընթաց։

Պետք է նաեւ ընդգծել, թե ինչպես է կիրառվում երկակի ստանդարտ. այս մարդիկ չեն քննադատում կամ չեն անդրադառնում իրենց թիմակիցների անձնական կյանքին՝ չամուսնացած զավակներ, սիրուհիներ, ապօրինի կապեր։ Բայց երբ խոսքը հասնում է եկեղեցու առաջնորդներին, սկսվում է անձնական բամբասանքների հիման վրա ժողովրդին մանիպուլացնելու հերթական ալիքը։ Սա կատարվում է հանրային կարծիքը շեղելու, իրական խնդիրներից ուշադրությունը դեպի կողմնակի թեմաներ տանելու նպատակով։

Եվ ցավալի է, որ մեր հասարակությունն էլ երբեմն հակված է նման թեմաներով «սնվելու». անհիմն գույժերն ու բամբասանքները դառնում են տեղեկատվական դաշտի հիմնական տարրերը, ինչը թույլ է տալիս այդ նույն քաղաքական գործիչներին վերահսկել հոսքերն ու ձեւավորել հանրային տրամադրություններ։ Արդյունքում՝ առանց գիտակցելու, հասարակությունը մասնակցում է մի գործընթացի, որը միտված է քանդել ազգային, հոգեւոր եւ մշակութային արժեքները։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում