Ինչ ակնարկեց Պուտինը` Թրամփի հետ հարաբերությունների մասին
ՄիջազգայինՄիանգամայն ուշագրավ հայտարարութուն հնչեցրեց Պուտինը` այսօր կայացած ԵԱՏՄ նիստից հետո:
Ամեն ինչ սկսվեց Թրամփին մի լավ գովելուց, թե` նա, միանշանակ, քաջ մարդ է։ «Ես մեծ հարգանք ունեմ Թրամփի նկատմամբ», ավելացրեց Պուտինը որից Դոնալդ Ֆրեդիչը հաստատ մի լավ կոգեւորվի։
Դրանից հետո որդեն Պուտինը հաստատեց, որ Թրամփի հետ հանդիպումն արդեն ակտիվորեն նախապատրաստվում է: Եվ այս ֆոնին, պետք է հիշել, որ նախօրեին այդ հանդիպման մասին խոսեց նաեւ ԱՄՆ նախագահը, իսկ Էրդողանը երեկ տեղեկացրեց, որ իր հետ զրույցում Թրամփը տեղեկացրել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել Ստամբուլում:
Բայց միաժամանա, ըստ Պուտինի. «Նման հանդիպումները պետք է նախապատրաստվեն, և արդյունքների հիման վրա մենք պետք է հասնենք համագործակցության որոշ նոր մակարդակի»։ Եվ երբ, դրա հետ միաշամանա, ՌԴ նախագահը նկատում է, որ` «Ընդհանուր առմամբ, այս հանդիպումը բավականին հնարավոր է, և մենք ուրախ կլինենք պատրաստվել դրան», մեկ բան է ակնարկում` ԱՄՆ-ի հետ «համագործակցության որոշ նոր մակարդակի» հասնելու հարցում արդեն կան որոշակիորեն ռեալ պայմանավորվածությունենր: Այն է` մնում են վերջին շտրիխներն ավելացնել, որին կհաջորդի Պուտին-Թրամփ հանդիպումն ու «նոր մակարդակը» կձեւավորվի:
Սա մեկ բան է նշանակում` հասել է համաշխարհային հավասարակշռության տեկտոնական վերակազմավորման պահը։ Դա նկարվեց ինչպես ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովում Թրամփի քայլերից` ՌԴ-ի ուղղությամբ, այդ թվում` Ուկրաինայի հետ կապված, ինչպես եւ իրանական իրավիճակից, որտեղ ՌԴ-ն ունեցավ քիչ տեսանելի, բայց առանցքային դեր։ Եվ այն, որ Իրանից հետո Պուտին-Թրամփ հանդիպման թեման միանգամից վերադարձավ առաջին պլան, ավելին` ակնհայտորեն ընթանում է հանդիպման արագացված նախապատրաստումը, շատ բանի մասին է ակնարկում:
Ամենահավանական տարբերակն է, որ այդ հանդիպումը հիմք է դնում նորացված անվտանգության ճարտարապետության, որը վերաբերում է աշխարհի հետագա զարգացման համար պատասխանատվության կիսմանը, որտեղ Ռուսաստանը, գոնե ԱՄՆ-ի համար, որպես եվրասիական տերություն, ունի հատուկ դեր՝ ոչ թե թշնամի, այլ հակառակ կողմ, առանց որի հնարավոր չէ ո՛չ ռազմավարական կայունություն, ո՛չ էլ տարածաշրջանային կարգավորում: Ակնհայտ է նաև, որ համաձայնագրերը կներառեն պատժամիջոցների վերանայում՝ հաշվի առնելով ամերիկյան բիզնեսի ցանկությունը՝ վերադառնալ ռուսական շուկա։ Ու միաժամանակ Թրամփը շարժվում է դեպի գլոբալիստական դոգմատիզմից հրաժարվելու ուղղությամբ եւ այնքան հաջող, որ բրիտանացի Սթարմերը նետվում է Թրամփի գցած թղթերը բարձրացնելու, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ԱՄՆ նախագահին սեփական հոր տեղ է ընդունում:
Մոսկվան ամրապնդում է իր բեւեռային դիրքերը` իր բոլոր ռազմավարական շահերով, դրանք Վաշինգտոնի կողմից ընդունելով եւ այլն: Այն է` հավասարների միջև բանակցությունների վրա կառուցված աշխարհ:

