Մոսկվան կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հարգեն հավատացյալներին ու հավատարիմ մնան ժողովրդավարական արժեքներին
ՆերքաղաքականՌուսաստանի արտգործնախարությունը հայտարարություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ․
«Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր կենտրոն Էջմիածնի շուրջ իրադարձությունների զարգացմանը։
Մենք սովորություն չունենք միջամտել այլ պետությունների ներքին գործերին։ Անկեղծորեն հետաքրքրված ենք բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության, օրինականության ապահովմամբ և կայուն զարգացմամբ։ Դրա համար անհրաժեշտ է գործնականում իրացնել Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, հարգանքը հավատացյալների զգացմունքների և կրոնական ազատության սկզբունքների նկատմամբ»։

