Չէ, սա 37 թիվը չի, սա հենց 1915 թվի կրկնությունն է.Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը անդրադարձել է Բագրատ և Միքայել Սրբազանների ձերբակալմանը.«Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ և Միքայել Սրբազաններին», - գրել նա իր ինստագրամյան story բաժնում:
«Դուք ուզում եք այն,ինչ ուզում է թշնամին, ես՝ ոչ։ Զարթնել եմ ու ամոթի զգացումը պատել է սիրտս։ Էս ի՞նչ օրերի ենք ականատես լինում։ Թուրքի երազանքնա եղել վերացնել Հային ու Եկեղեցին։ Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ և Միքայել Սրբազաններին։
Ես լավ գիտեմ ստի ինչ ալիքներ կարող են սրանք ստեղծել։ 5 տարիա լսում եմ էս ինչի մարդն եմ ու կրեմլի շպիոն։ Սրանց հավատացողները կատարում են թշնամու ցանկությունը։
Չէ,սա 37 թիվը չի,սա հենց 1915 թվի կրկնությունն է…1918 թ ժողովրդին համախմբեց եկեղեցին, ուստի երիտասարդ ուժի կոտորածից հետո՝ ոչնչացնել է պետք համախմբող եկեղեցին,որ էլ երբեք պետականություն չվերականգնվի…»,- նշել է Անաիս Սարդարյանը իր ինստագրամյան story բաժնում։
https://iravunk.com/sim/?p=316789&l=am/

