Ռուսական հիպերձայնային «Կինժալ»-ները հարվածել են ուկրաինական ռազմական օդանավակայանին
ՄիջազգայինՀիպերձայնային «Կինժալները» հարվածել են Խմելնիցկիի մարզում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայանին: Այն գտնվում է Ստարոկոստյանտինովո բնակավայրում:
Մինչ այդ, երկինք են բարձրացել ՄիԳ-31-երը` «Կինժալներ» կրիչները, և ամբողջ Ուկրաինայում հայտարարվել է տագնապ։
Պայթյուններ են որոտացել նաև Կիևի, Նիկոլաևի, Պոլտավայի, Սումիի և Չերկասիի մարզերում։
Հաջորդել է «Գերան» գրոհային անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը։

