Մենք մեր ձեռքերը ծալած չենք նստի. Իշխան Սաղաթելյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ, անդրադառնալով հրապարակված սկանդալային ձայնագրություններին եւ, այսպես ասած, «հեղաշրջման պլանին», որի հիմքով երկու ամսով կալանավորվեցին Բագրատ սրբազանն ու Սրբազան պայքար շարժման մի շարք աջակիցներ, նշեց, որ այս ամենը մեկնաբանելը դժվար է, քանի որ ծիծաղելի է:

— Երկու կտոր ձայնագրությունից լսել եմ, ծիծաղել եւ անցել եմ առաջ: Ես ասում եմ, որ դա Բագրատ սրբազանի ձայնը չէ, ինչ-որ մեկն է ասում, բայց ոչ սրբազանը: Այս տարիների ընթացքում, թվում էր, թե մի քանի գործ կար, որ սրանք նորմալ են կազմակերպում՝ մարդկանց գլխին գործ սարքելը, շառ անելը, բայց, փաստորեն, այստեղ էլ են բավականին անորակ:

Թուղթ էին հրապարակել, դա էլ պարզվեց ժամկետանց է, անցած տարվա ինչ-որ փաստատթուղթ էր: Իշխանությունը փորձում է ոչնչացնել դիմադրության բոլոր օջախները՝ մարդկանց մեջ վախ սերմանելով, բռնելով, կոտրելով: Այս կերպ փորձում է պահել իրենց իշխանությունը: Պետք է հստակ արձանագրել, որ դրանք սահմանադրական կարգը տապալելու գործընթացի մեջ են, եւ այն, ինչ անում են, օրենքից դուրս է:

— Բագրատ Սրբազանի կալանավորումը կարո՞ղ է նոր թափ հաղորդել այս ալիքին, թե՞ շատերին կընկճի այս իրավիճակը:

— Իրավիճակը չի կարող ընկճել, մենք ամեն բան պետք է անենք, որ չընկճի: Իհարկե, մեր մարզային պատասխանատուների, տարբեր ակտիվ օջախների վրա են հարձակվել հենց այդ նպատակով, որպեսզի ճնշեն, թուլացնեն եւ ձախողեն առաջիկա պրոցեսները: Մենք էլ ամեն բան պետք է անենք, որ նման բան տեղի չունենա: Կարող եմ ընդամենը մեկ բան ասել՝ մենք մեր ձեռքերը ծալած չենք նստի: Նրանք  դաշնակներից բացահայտ վախենում են, իսկ նման դեպքերում, երբ հարձակվում են, մեր մեխանիզմը սկսում է լավ աշխատել:

— Ինչպե՞ս կարձագանքեք այն հայտարարությանը, որ ըստ Փաշինյանի՝ «կաթողիկոսին պետք է դուրս շպրտել Վեհարանից»:

— Նիկոլին եւ նման հայտարարություն անողին է պետք դուրս շպրտել: Չափ, սահման, չկա՝ լկտի պահվածքով, բառապաշարով: Դրանց պահվածքը շեղված, անբարոյական պահվածք է: Սրբապիղծ մարդիկ են, դրանց ինչ մեկնաբանեմ: Եթե կա մեկը, ում պետք է դուրս շպրտել, դա Նիկոլ Փաշինյանն է: Ես վաղուց արդեն իրենց քայլերից ու հայտարարություններից չեմ զարմանում: Նրանք ամեն բանի պատրաստ են՝ հանուն իրենց իշխանությունը պահելու: Քանի որ իրենք ո՛չ հայրենիք ունեն, ո՛չ սրբություն, ո՛չ էլ որեւէ արժեք: Ես կարծում եմ` մեր ժողովուրդը կանգնած է եկեղեցու կողքին, եւ պետք է ամուր կանգնել, սառը, հաշվարկված քայլերով գնալ առաջ եւ սրանց սադրանքներին ու էմոցիաներին տեղիք չտալ:

— Իշխանության ներկայացուցիչների խոսքերով՝ սա պետականության դեմ ուղղված քայլ է եղել, որը կանխել են….

— Իրենք իրենց իշխանությունը պահելու համար ներկայացնում են, թե պահում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պետականությունը: Իրենք ՀՀ պետականության թշնամիներն են: Տեսեք 7 տարվա մեջ ինչ են արել մեր գլխին, նրանք ինչպե՞ս կարող են պաշտպանել: Հակառակը` Հայաստանի ինքնիշխանությունը պետք է պաշտպանել Նիկոլ Փաշինյանից եւ իր թիմից, քանի որ իրենք վտանգ են ներկայացնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում