Թե բա` քաղաքային իշխանությո՜ւն, բարեփոխումնե՜ր, ֆլան-ֆստա՜ն…

Հասարակություն

Թե բա՝ քաղաքային տրանսպորտի բարելավում. նման ձեւակերպումներ անողները տեսե՞լ են` ինչ է կատարվում քաղաքում, հատկապես առավոտյան եւ երեկոյան՝ աշխատանքային ժամի ավարտին: Տեսե՞լ են քաղաքային տրանսպորտում մարդկաց քանակը՝ կրկին իրար դեմքի շնչելով: Հիմա էլ ավտոբուսների գծեր են քաշել, ներկել ու առաջ բերել: Դա կհամարվեր նորմալ այն դեպքում, երբ ճանապարհները ունենային չորս գիծ ու նոր մեկը հատուկ տրամադրեին տրանսպորտին, սակայն երբ կա ընդամենը երեք գիծ, որից մեկը փակվում է՝ կես ժամը մեկ եկող ավտոբուսի համար, իսկ այն երկու գծերը աշխատում են 10 բալանոց խցանման տակ, դա առնվազն անտրամաբանական է: Էլ չխոսենք վճարման ձախողված համակարգից, որքա՞ն կարելի է նույնն ասել:

Հարց է ծագում՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կամ քաղաքապետարանի աշխատակիցները, տո ինչու ոչ, նաեւ ավագանու անդամները չե՞ն օգտվում տրանսպորտից: Ասենք թե՝ ոչ, բայց գոնե երթեւեկում են չէ՞: Հետեւաբար, չեն տեսնում խցանումների աստիճանը, չեն հասկանո՞ւմ, որ այլեւս նման կերպ՝ քաղաքը պարալիզացնելով չեն կարող երկար շարունակել: Չնայած լավ էլ շարունակում են: Ինչից է ազդվում ներկա իշխանությունն ու ընդդիմությունը, որ մի հատ էլ խցանումներից ազդվի:

Գնանք առաջ: Հասկանալի է չէ՞, որ քաղաքային տրանսպորտ նստելու համար պետք է լինել հերոս, դե հարկատուի նման: Այդ իսկ պատճառով շատերը նախընտրում են տաքսիներով երթեւեկել, եւ դա ունի տարբեր պատճառներ:

Իսկ ինչ է անում տաքսին, այ այստեղ սկսվում է բոլորովին ուրիշ կինո: «Յանդեքսը», կորցնելով նամուս ու թասիբ, պիկ ժամերին իր մինիմալ գները բարձրացնում է ընդհուպ 1600 դրամի: Ու կապ չունեն արդեն եղանակային պայմանները՝ գները բարձրանում են աննպատակ կամ գուցե` կապված «Յանդեքսի» տիրոջ տրամադրությունից: Այս բարձիթողի վիճակի համար բացարձակապես պատասխանատվություն չի կրում ոչ ոք, ոչ մի կառույց: Չկա վերահսկողություն, չկա պատասխանատվություն: Էլ չենք խոսում վարորդների որակից, որն իսկապես վերանայելու կարիք ունի եւ հրատապ: «Յանդեքսի» վարորդ կարող է դառնալ 18 տարեկանը բոլորած պատանուց սկսած մինչեւ ամենավերջին հանցագործն ու հոգեկան խնդիր ունեցող անձը՝ անկախ ազգությունից: Ոչ մի տեսակի զննում չանցած մեկը կարող է մեքենա վարձել եւ տեղափոխել կին, երեխա, տարեց...

Վերադառնանք գներին. վերջին օրերին «Յանդեքս» տաքսի ծառայության գները հասնում են ոսկու գներին: Օրինակ` Արշակունյացից Մասիվ ուղեվարձը կարող է կազմել 3000 դրամ` 1300-ի փոխարեն, կամ Չարբախից Բաղրամյան՝ 2800 դրամ՝ այն դեպքում, որ դա իրականում կազմում է 1400 դրամ: Այս վիճակից օգտվելով` մնացած տաքսու վարորդները, որոնք աշխատում են ոչ «Յանդեքսի» տակ, ավելի բարձր են սահմանում ուղեվճարները, ու տիրում է անվերահսկելի քաոս՝ A կետից B կետ հասնելու համար:

Նկատենք, որ դեռ ամառային արձակուրդներ են, բա ի՞նչ է լինելու, երբ գա սեպտեմբերը, Боже упаси...Խիղճները կորցրած, ով ինչպես հասցնում «քերում» է ժողովրդին եւ չի կրում պատասխանատվություն: Քաղաքապետարանում նստած ավագանու անդամները լոլոներ կարդալու փոխարեն՝ լավ կանեն ուշադրություն դարձնեն խցանումներին, տաքսիների գներին, ավտոբուսների միջի մարդկանց քանակին, վճարման համակարգին ու առհասարակ՝ հոգնած կլինեք, տղերք, ահագին աշխատեցիք…

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում