Պարոն Փաշինյան, բարեւ Ձեզ, էլի ես եմ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հիշո՞ւմ եք, որ ընդամենը մի քանի տարի առաջ, երբ Հայաստանում որոշվեց Կանադայի դեսպանատուն բացել, այդ երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարում էր, թե աջակցելու են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը: Դե, բնականաբար, ասվածին էլ ձայնակցում էր ՀՀ արտգործնախարարությունը: Իսկ ի՞նչ ունենք հիմա: Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերի հետ կապված՝ զարմանալի ու զարհուրելի լռություն է պահպանում ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան ԷՆԴՐՅՈՒ ԹԸՐՆԵՐԸ: Այն, որ ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը կալանավորվում է Հայ Առաքելական եկեղեցուն զորակցելու համար, դեռ աշխարհաքաղաքական հակառուսական «թրենդի» տիրույթում կարելի է բացատրել պարոն դեսպանի լռությունը: Բայց ինչպե՞ս հասկանալ, երբ կալանավորվում է Կանադայի քաղաքացի Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ ձայն ու ծպտուն չի լսվում դեսպանությունից: Փաստորեն, ժողովրդավարությունն ամրապնդում են բռնապետության հանդեպ հանդուրժողականությա՞մբ: Ժամանակին տեղին է ասել ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանը. «Այդ «ժողովրդավարությունը» վերցրեք  ու… հեռո՛ւ գնացեք Հայաստանից: Հետաքրքիր է, որ երբ այստեղ մամուլին ու ընդդիմությանն են ճնշում, հեղաշրջում են անում, վարչապետի գլխավորությամբ՝ դատական համակարգը վերցնում ու ճմռթում են, այդ «ժողովրդավարները» ձայն չեն հանում: Բայց եթե մի համասեռամոլի մեկն ասի՝ քեզ մի քիչ խելոք պահի, այդ դեպքում կանադաները մի համաշխարհային ոռնոց են բարձրացնում»:

Բագրատ սրբազանի հետ առնչություն ունեցող կալանավորված քաղակտիվիստների շարքում է նաեւ էջմիածնեցի բլոգեր ԱՐՄԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, որը հայտնի է «Պարոն Փաշինյան, բարեւ Ձեզ, էլի ես եմ» իր հայտնի հումորային տեսաշարով: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը գրել է. «Արմեն Ալեքսանյանը կալանավորվեց։ Դիլեման այն չէ, որ կալանավորվեց, այլ այն, որ կալանավորվեց այլ Արմենի փոխարեն։ Քննիչները, դիտավորյալ, թե՝ ոչ, սխալ էին զննել հեռախոսային խոսակցությունները եւ այլ անձի գործողությունները վերագրել են պաշտպանյալիս»։ Սա՞ է մեր նորօրյա իրավական պետությունը, որտեղ «սխալ Արմեն»-ի են կալանավորում։ Այսպիսի «սխալները» հանդուրժելով չէ՞, որ մի ամբողջ ժողովուրդ սթափվում է միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ է։ Թերեւս Արմեն Ալեքսանյանի միակ իրական «մեղքը» կարող է լինել այն, որ հաճախ է բարեւում Նիկոլ Փաշինյանին ու մի քանի անհարմար ճշմարտություն բարձրաձայնում, բայց դրա համար 2 ամսով կալանավորելը համաձայնեք, որ աբսուրդից մի բան էլ անդին է:

Իսկ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆՆ անկեղծացել է, որ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին դրական մթնոլորտում է անցել։ Դե ով էլ կասկածեր… «Քննարկվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, թե՛ Հարավային Կովկասի ու Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններին վերաբերող հարցեր։ Արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են», - լրագրողների հետ զրույցում նշել է նա։ Միայն թե, Վահան Կոստանյանը չի մանրամասնել հատկապես ո՞ր թեմաների շուրջ են Փաշինյանի ու Էրդողանի դիրքորոշումները բավականին մոտ՝ Հայ Առաքելական եկեղեցին կործանելո՞ւ եւ Հայոց ցեղասպանությունը մոռանալո՞ւ հարցում: Թե՞ ավելի լայն թեմաներ են ընդգրկված, օրինակ` մեր պատմական հիշողությունն ու ինքնությունն ընդհանրապես ջնջելու հարցում են Փաշինյանի ու Էրդողանի դիրքորոշումները բավականին մոտ։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում