«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հերիք չէ՞ այս ազգի արյունը խմեք. Խաչիկ Մանուկյան

Մշակութային

«Իրավունք»-ը զրուցել է 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հոր՝ բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ, որը հարյուրավոր քաղաքացիների հետ եկել էր դատարանի մոտ՝ իր աջակցությունը հայտնելու «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին եւ մյուս ձերբակալված ու կալանավորված անձանց:

— Պարոն Մանուկյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերին տեղի ունեցած աղմկոտ ձերբակալությունները:

— Մեր երկրի մեծագույն զավակներից մեկին են կալանավորում չարքապատկանները: Կլյաուզնիկ թերթի խմբագիրը ազնվազարմ հայորդուն կալանավորում է: Այսինքն՝ ցույց է տալիս, որ նա օտարի շահեր սպասարկողն է: Իսկ սրբազանն իր ամբողջ կյանքը նվիրել է իր ազգին, իր ժողովրդին, հայրենիքին եւ մինչ հիմա ծառայում է հայրենիքի համար ու թույլ չի տալիս, որ չարքապատկանները իրենց գործը անեն: Վստահ եմ, որ սա կդառնա նաեւ այն սկիզբը մեծ զարթոնքի, որը համահայկական բնույթ է կրելու եւ տապալելու է բոլոր չարքապատկաններին, կանգնեցնելու է արդարադատության առաջ: Ես շատերից եմ լսում, որ մահապատիժներ են ուզում, մահապատիժը նրանց համար երանություն պիտի լինի: Նրանք պետք է պատասխան տան ամեն կատարած ոճիրի համար՝ սկսած տղաների կյանքը, արյունը խմելուց եւ մինչ հիմա հողերը հանձնելը: Ո՛չ սրբություն ունեն, ո՛չ ազգային պատկանելիություն, ո՛չ իղձ, ո՛չ երազանք: Եվ չարքապատկաններից շատերը հենց դա էլ հայտարարում են, որ իրենք չունեն ազգային իղձ: Բա եկել ի՞նչ եք անում, արա՛, արյո՞ւն եք խմում: Հերիք չէ՞ այս ազգի արյունը խմեք: Լինելո՛ւ է հաղթանակ՝ համաժողովրդական, հայկական հաղթանակ լինելո՛ւ է:

— Տարածում են տեսանյութեր՝ զենք- զինամթերքի, «հեղաշրջման պլանի», ի՞նչ կասեք այս մասին:

— Դե, մենք սովոր ենք, որ այս շառլատանները միայն դա կարող են անել: Այս ստախոսները բա էլ ի՞նչ տարածեն: Մենք ապրում ենք ստի կայսրության մեջ, եւ այդ կայսրությունը շնչավորում են մարդիկ՝ նրանք, ովքեր տարածում են դրանք, խոսում են այդ մասին: Իհարկե, հասկանալի է, որ դա իրենց ոճն է, եւ այդ ոճով նրանք կարողանում են մարդկանց, այդ զոմբիական համայնքներին կաշառել եւ ցույց տալ, թե՝ տեսեք-տեսեք, մենք հանցավոր ենք բռնում՝ այն դեպքում, որ մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկն է Բագրատ սրբազանը: Եթե մեր օրերից մի քանի անուններ են գնալու դեպի Հայոց պատմություն, մեկը լինելու է նրա անունը:

— Կալանավորվածների մեջ է նաեւ 44- օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը…

— Գիտեք ինչ, նրանք ծաղրում են դրանով, որ մեր զավակները գնացին, կյանք տվեցին հայրենիքի համար, իսկ նրանք ուռճանում են, վզներն են հաստացնում: Հասկանո՞ւմ եք, իրենք իսկապես պատկանելիություն չունեն: Իրենք ընդամենը Էրդողանի, Ալիեւի կամակատարներն են: Այսչափ նվաստացած վիճակով ժողովուրդն ապրում է: Այդ արբեցող գոյանքին ուղարկում են բանակցելու: Ի՞նչ է բանակցում: Պարտության սիմվոլներն ի՞նչ են բանակցում: Իհարկե, պարտության մասին, հանձնումերի մասին պիտի խոսեն: Հայրենիքի տարածքները օտարելու մասին պիտի խոսեն: Հերոսի անուն կարո՞ղ են սրանք տալ: Իրենց առաջին հերոսը հարկ վճարողն է, որի հարկերն էլ տանում են միլիոններով ինչ-որ կասկածելի երգիչների են նվիրում: Հետո էլ կասեն՝ հարկ տվեք: Տան, ի՞նչ անեք, արա՛, մսխում, փոշիացնում եք ամեն բան: Բերել այդքան ոստիկաններ էին շարել դատարանի առաջ, որ ի՞նչ: Ոստիկանապետություն եք սարքում ո՞ւմ դեմ, հանուն ինչի՞:

— Ամեն բան սկսվեց եկեղեցու դեմ արշավից, նույնիսկ Փաշինյանը գրառում էր կատարել, որ խումբ է ձեւավորվելու ՝վեհարանը ազատագրելու համար: Ի՞նչ եք կարծում՝ նա կգնա՞ նման քայլի:

— Սա աննախադեպ ծաղր է: Սա վերջն է, երբ մարդ այլեւս անելիք չունի: Նա բազում անգամ հուշում է, որ ինքը որեւէ կերպ չի սպասարկում ժողովրդին, երկրին: Գուցե սպասարկում է, բայց ոչ մեր երկրին: Նա գնում է, իրեն խորհուրդ են տալիս, եւ վերադառնում է: Նա կարողանում է հաջողությամբ իրագործել միայն այն, ինչը խոստացել է մեզ համար թշնամի, իր համար բարեկիրթ բարեկամներին: Բայց մենք պետք է ցույց տանք մեր հավաքների օգտակար գործողության արդյունքը, որտեղ կկարողանանք հաղթության հասնել, մեր համազգային զարթոնքը կայացնել եւ, ի վերջո, դուրս շպրտել չարքապատկաններին ու կանգնեցնել արդարադատության առաջ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան