Կներեք, բայց սա «աբիժնիկություն» է. Դավիթ Ամալյան

Մշակութային

Ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արված հայտարարությունից հետո՝ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը նախ ձերբակալվեց, ապա Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում կայացրեց նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամսով։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է 44- օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի հոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ հետ:

— Վերջապես ի՞նչ է կատարվում՝ երկրի իշխանությունը վիրավորում է եկեղեցուն, անազատության ենթարկում անհատների ու բարերարների:

— Այն, ինչ տեղի է ունենում, պատճառն առաջացել է 1975 թվականի հունիսի մեկին: Բավական չի այդ «առաջացումը» աճել է, մի հատ էլ հասարակության «ինտելեկտուալ» մեծամասնության «շնորհիվ» եկել է իշխանության: Հետեւապես, ինչ տեղի է ունենում՝ չի զարմացնում՝ թե՛ պատերազմը, թե՛ պատերազմի բերած պարտությունը եւ զոհերի քանակը: Ցավոք սրտի, ինքս մեծ կորուստ ունեմ… Կներեք, բայց հայերեն այդ բառը թարգմանություն չունի, ստիպված ռուսերեն պետք է ասեմ՝ «աբիժնիկություն» է սա: Մենք ավելի խորքային ենք նայում՝ արտաքին ճնշում եւ այլն: Չէ՛, եթե կա արտաքին ճնշում, ապա թշնամու կողմից է, իսկ նա թշնամու լծի տակ է միայն նրա համար, որովհետեւ «աբիժնիկ» է, քանի որ թշնամուն չեն սիրում այն մարդիկ, ում ինքն էլ չի սիրում:

— Դուք դատարանի առաջ էիք՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի: Ինչո՞վ է բացատրվում այն, որ մշակութային գործիչներից սակավաթիվ մարդիկ են նման դեպքերում արձագանքում: Սա ինչպե՞ս կբացատրեք:

— Գալիս են մարդիկ, պարզապես չեն նկատվում: Դատարանի առաջ տեսա նաեւ Ռազմիկ Ամյանին: Իհարկե, ես շատ կցանկանամ, որ բոլորը գան: Կոնկրետ Մրոն՝ Արսեն Գրիգորյանը, անձնական խնդիր ունի, այս օրերին հայրը մահացավ, չկարողացավ գալ: Շատ մարդկանց գիտեմ, ովքեր համախոհ են, մեր կողմն են, պարզապես չեն կարողանում գալ՝ թե՛ աշխատանքի բերումով, թե՛ այլ պատճառաբանությամբ: Մեղադրել մարդկանց չեմ կարող:

— Նույն ինքը՝ Սամվել Կարապետյանը, շատերին է աջակցել տարբեր հարցերով, բայց, ցավոք, այս պահին իր կողքին չեն…

— Ես այդ մարդկանց շարքին չեմ պատկանում, եւ դրա համար չէ, որ այստեղ եմ: Սամվել Կարապետյանին, որպես գործարար, անհատ, մարդ, շատ հարգում եւ ընդունում եմ, բայց այս պահին խնդիրն ավելի քան խորքային է եւ ցավոտ: Սամվել Կարապետյանը դարձել է թիրախ` եկեղեցու պայքարի ճանապարհին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում