«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության խումբ է ձեւավորվում

Ներքաղաքական
Ինչպես պարզ է դարձել ԶԼՄ հրապարակումներից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, որը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։
 
Ըստ ԶԼՄ հրապարակումների Շիրակի թեմի առաջնորդը նախկինում՝ 2023թ․ սեպտեմբերի 26-ին «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան» կարծիքն է արտահայտել:
Ընդ որում, դեռևս 2023թ․ հոկտեմբերի 4-ին Civic.am կայքում նյութ էր հրապարակել «Հայաստանում ռազմական հեղաշրջման կոչ արած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հայտարարությամբ պայմանավորված վարույթ այս պահին առկա չէ» վերտառությամբ, որտեղ նշվել էր հետևյալը․ «Դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը և Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հարցին ի պատասխան նշեցին, որ այս պահի դրությամբ նախաձեռնված վարույթ առկա չէ» (Տես նյութը՝ https://civic.am/news/109436-mikayel-ajapahyan):
 
Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները Միքայել սրբազանի կարծիքի մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված հանցակազմի հատկանիշներ իրավացիորեն չեն նկատել:
 
Քննարկվող հանցակազմի իմաստով իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները, անեծքները․․․:
Հանցակազմի առկայության համար էական է, որ կոչերը լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ: Մինչդեռ Միքայել սրբազանի` անցյալին վերաբերող քննադատական խոսքը որևէ հետևանք չի առաջացրել և չէր կարող առաջացնել: Հակառակ մեկնաբանության դեպքում, իրավապահ մարմինները պետք է բազմաթիվ քրեական վարույթներ նախաձեռնեն հրապարակային անեծքներ տվող մարդկանց:
 
Իշխանության հակաեկեղեցական շարժման այս հերթական գործողությունից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պաշտպանելու նպատակով ձևավորում ենք փաստաբանների պաշտպանական խումբ: Փաստաբանների մեծամասնությունը միշտ էլ կանգնել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին:
 
Այն փաստաբանները, որոնք կցանկանան միանալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պաշտպանելու խմբին, թող անձնական նամակով կամ մեկնաբանությունների հատվածում տեղեկացնեն», - գրել է փաստաբան ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան