Փաշինյանը պատրաստվում է իր իսկ խոսքերով ասած «պոռնկաբարո» վիդեո հրապարակել. ինչ է սպասվում.ArmLur.am
ՀասարակությունՆիկոլ Փաշինյանը Բագրատ Սրբազանի թիմին բանտերը լցնելուց հետո անգամ չի հանդարտվել:
ArmLur.am-ի ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը պատրաստվում է մեկուսացնել իրեն սուր քննադատություններով աչքի ընկած արքեպիսկոպոս Արշակ Սրբազանին. իրավապահները կգնան նրա ետևից:
Իշխանությունն արդեն որոշում ունի, որ հաջորդ կալանավորումները լինելու են Վեհափառի կողքին կանգնած սրբազան հայրերի շարքից:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ունի տեսանյութեր և անգամ պատրատվում է իր իսկ խոսքերով ասած «պոռնկաբարո» վիդեո հրապարակել Սրբազան հայրերից մեկի անձնական կյանքից:
Մի խոսքով, առաջիկայում իշխանական ռեպրեսան ակտիվանալու է դեպի Վեհափառի մտերիմներ:
Այնուհետև կանցնեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որին իշխանությունը նպատակ ունի ճնշելով գահընկեց անել:
Նյութի աղբյուր` https://armlur.am/1482709/

