Իսրայելը փորձել է ԱՄՆ-ում պայթյունների շարք իրականացնել եւ կեղծված ապացույցներով՝ մեղադրել Իրսնին. Tehran Times
ՄիջազգայինTehran Times-ի տեղեկացմամբ, Իսրայելը պլանավորել էր պայթյուններ իրականացնել ԱՄՆ տարածքում և կեղծված ապացույցներով, մեղադրել Իրանին դրա համար: Իսկ այդ դեպքում ԱՄՆ-ն, անկախ ամեն ինչից, երկարատեււ հակամարտության մեջ էր մտնելու Իսլամական հանրապետության հետ:
Բայց ահա, Իրանի հետախուզությունը բացահայտում է դավադրությունը, զգուշացնում է ամերիկյան կողմին:
Իրանը կարողացավ բացահայտել այս դավադրությունը «բարեկամական պետությունից ստացված տեղեկատվության շնորհիվ»։ Սպառնալիքի հաստատումից հետո իրանական կողմը շտապ հաղորդագրություններ ուղարկեց ԱՄՆ պաշտոնյաներին, որոնք կանխեցին դիվերսիոն գործողության իրականացումը։ Իսկ դա նկատելիորեն փոխեց Թրամփի տրամադրությունները Նեթանյահույի մասով:

