«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլի ապօրինության առաջին հովանավորներն էին Լեւոնն ու Ռոբերտը

Ռետրո

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դիմանկար․ Լեւոն Տեր–Պետրոսյան, ՀՀ առաջին նախագահ» վիրավորական մի գրառում: Դրա մեջ կան այսպիսի տողեր. «2007 թվականից վերսկսել է քաղաքական գործունեությունը, ինչպես հետագայում պիտի պարզվեր՝ լինելով Ս․ Սարգսյանի եւ Ռ․ Քոչարյանի հավատարիմ ընդդիմություն։ Քաղաքական գործունեության վերսկսման հիմնական նպատակը Հայաստանի շեղումը մարիոնետային պետության գծից թույլ չտալն էր...Հիմնական հատկանիշները – Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու, ունի մարիոնետային հակումներ։ Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան։ Որեւէ մարդու հետ իր շփումը օգտագործում է այդ մարդու դեմ»:

Նիկոլի գրած այդ խոսքերը առավել զզվելի են դառնում, իսկ իր առանց այդ էլ տհաճ կերպարը` ամբարտավան ու երախտամոռ, երբ վերհիշում ենք, որ Նիկոլը այս վիրավորական բառերն ուղղում է իր հոգեւոր հոր հասցեին եւ քաղաքական դաշտում իր հովանավոր Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Այս կապակցությամբ արժե հիշել մեկ դեպք, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ փրկել է Նիկոլին: 2007թ. հոկտեմբերի 23-ին Մաշտոցի պողոտայում Նիկոլը անօրինական ցույց է կազմակերպել` փակելով երթեւեկությունը: Երբ ոստիկանները նրան առաջարկել էին ազատել երթեւեկելի մասը եւ ցույցը շարունակել մայթի վրա, նա պոկել էր ոստիկանների ուսադիրները, հարվածել էր նրանց` մարմնական վնաս պատճառելով: Տուժել էին 7 ոստիկան, իսկ Նիկոլը եւ իր կողմնակիցներից եւս 6 հոգի հայտնվել էին ոստիկանության բաժանմունքում: Ահա այդտեղ էր, որ շտապ ժամանեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Գրզոյի հետ, խնդրելով, որ Նիկոլին բաց թողնեն: Լեւոնը նաեւ դիմել էր Ռոբերտ Քոչարյանին, որն այն ժամանակ զբաղեցնում էր ՀՀ նախագահի պաշտոնը, իսկ վերջինս հանձնարարել էր այն ժամանակվա ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին՝ Նիկոլին ազատ արձակել:

Ի դեպ, Նիկոլի փաստաբանն էր Զարուհի Փոստանջյանը, որը ոստիկանության բաժանմունքի դռան առաջ, ի պաշտպանություն Նիկոլի, պառկել էր գետնին: 

Ահա այսպես Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով Նիկոլի հանցանքը մնաց անպատիժ, եւ նա առավել շատ լկտիացավ: Եթե նա պատասխան տար օրենքին համապատասխան, ապա 4 ամիս անց չէր լինի մարտի 1-ը: Իսկ դրանից եւս 10 տարի անց չէր լինի «թավշյա հեղաշրջումը»:

Այս պատմությունն այն մասին է, որ չարիքը պետք է պատժվի, իսկ երբ չի պատժվում, դառնում է ավերիչ եւ համատարած:

Այստեղ նաեւ հարց է ծագում՝ ուղղված քոչարյանական քարոզիչներին, որոնք օրն ի բուն մեղադրում են Սերժ Սարգսյանին՝ Նիկոլին անպատիժ թողնելու հարցում: Սակայն լավ կլինի նայեն իրենց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, որը հիմք դրեց Նիկոլի անպատժելիությանը:

Ա. Հովհաննիսյան

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան