Վերջապես ո՞վ հաղթեց Իրան-Իսրայել հակամարտությունում
ՄիջազգայինՓորձագետները սկսել են գնահատել, թե վերջապես ո՞վ հաղթեց Իրան-Իսրայել հակամարտությունում:
Թվերի տեսքով (պաշտոնական) պատկերը սա է: Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 610 մարդ, վիրավորվել է ավելի քան 4700-ը:
Իսրայելական կողմից իրանական հրթիռային կրակից զոհվել է 28 մարդ, վիրավորվել է ավելի քան 3000-ը, թեեւ այս թվերն իրականում շատ ավելի մեծ են:
Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրանական միջուկային օբյեկտները «ամբողջությամբ ոչնչացվել են», բայց չի թաքցնում այն տեղեկատվությունը, որ Իրանը բալիստիկ հրթիռներով զգալի վնաս է հասցրել Իսրայելին:
«Իսրայելը շատ ծանր տուժել է, հատկապես վերջին մի քանի օրերին։ Իսրայելը շատ ծանր տուժել է իրանական բալիստիկ հրթիռներից։ Նրանք բազմաթիվ շենքեր են ոչնչացրել», - ասել է ամերիկացի առաջնորդը դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ Այն է` վերջին օրերին Իսրայելի ՀՕՊ համակարգմ էապես կորցրել է իր մարտունակությունը: Թեեւ իսրայելական լրատվամիջոցներն էլ պնդում են, որ ոչնչացվել են իրանական հրթիռային արձակիչների մոտ 65%-ը և Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի 80%-ը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի թիկունքում արձակվել է մոտ 550 բալիստիկ հրթիռ և ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք։
Իսրայելի գլխավոր «հաջողությունը» համարվում է ԱՄՆ-ի միանալը հարձակմանը։ Միայն թե Ֆորդոյի ստորգետնյա համալիրի վրա հարվածների արդյունավետությունը ներկայումս կասկածի տակ են դրվում հեղինակավոր լրատվամիջոցների կողմից։
Բայց ամենակարեւոր խոստովանություններից մեկն էլ երեկ հնչեցրեց Թրամփը, թե` «Մենք փրկեցինք Իսրայելը»: Այն է, եթե պատերազմը շարունակվեր, ապա «հատկապես վերջին մի քանի օրերին» Իսրայելի «շատ ծանր» կորուստները կարող էին բազմապատկվել:
Մեկ դետալ եւս. Իրանում միլիոնավոր մարդիկ դուրս են եկել փողոց` տոնելով հաղթանակը: Իսրայելում որեւէ նման բան չկա, այն է` ժողովուրդն իրեն թիվ 1 թշնամու դեմ պատերազմում հաղթող չի տեսնում: Ավելին, Նեթանյահույին այսօր կանչել են դատարան. դա հաստատ հաղթող առաջնորդի կերպարին համապատասխան չէ:

