«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի օրենսդրությամբ սահմանված է, որ «հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Այս ծանուցումը դրված է լինում նաև իրավապահ մարմինների բոլոր հաղորդագրությունների տակ: Այդ թվում՝ ՔԿ-ի երեկվա հաղորդագրությունների:

Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ այս դրույթը ևս չի գործում, ինչպես, ի դեպ, ընդհանրապես Սահմանադրությունն ու օրենքները: Կա մեկ «օրենք», և դա, փոխաբերական ասած, Նիկոլ Փաշինյանի «sms»-ն է: Նախ՝ հունիսի 24-ին իշխանական ԶԼՄ-ներով տարածվեց շինչ-որ մի «պլան» (ընդ որում՝ ինչպես հետո պարզվեց, մեկ տարվա վաղեմության ու փաստացի կյանքի չկոչված), իսկ երեկ ՔԿ-ն «ահասարսուռ» հաղորդագրություն հաղորդագրության վրա էր տարածում, զուգահեռաբար ձերբակալվում էին ընդդիմադիրները, նրանց կալանավորելու միջնորդություններ էին ներկայացվում, խուզարկություններ էին իրականացվում նրանց տներում:
Բայց ամենաուշագրավը քպական պատգամավորների, կից սատելիտների (առաջնագծում, այսպես կոչված, արևմտամետներն էին) բարձրացրած աղմուկն էր՝ կարծես ամեն ինչ ապացուցված է, կա դատարանի վճիռ: Ավելին, արդեն իսկ որակում էին տալիս՝ ահաբեկչություն:

Նույնիսկ փաստաբաններն էին թիրախավորվում որպես ահաբեկիչներ, իսկ նրանք, ովքեր կասկածում էին այս ամենի օրինականության ու ճշմարտացիության մեջ, որակվում էին որպես ահաբեկչությունը խրախուսողներ, պաշտպանողներ:

Բնական է, որ հանրության գերակշիռ մասը որևէ վստահություն չունի փաշինյանական «իրավապահների» ու դատարանների օբյեկտիվության մեջ, իսկ նման հակաօրինական տոտալ քարոզչության պարագայում՝ ընդհանրապես չկա այդ վստահությունը: Առավել ևս, որ հանրության մեծ մասը կասկածներ ունի, որ այս ամենը սարքած է՝ սկսյալ «պլանից»: Մյուս կողմից՝ եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ կան նման ձայնագրություններ (այսինքն՝ սարքած չեն), կան ինչ-որ թղթի կտորներ, ապա դեռ պետք է ապացուցել, որ դրանք իրենց մեջ հանցագործություն պարունակող տարրեր ունեն, որ դրանք ձեռք են բերվել օրինական կարգով: Եվ վերջապես, քաղաքական պայքարի, իշխանափոխության գործիքակազմը, այդ թվում՝ փողոցներ փակելը և այլն, մարդկանց ապստամբելու իրավունքն ու զինված հեղաշրջումը, առավել ևս՝ ահաբեկչությունը տարաբևեռ բաներ են:

Հասկանալի է, Փաշինյանն իր աթոռը պահելու, դիմադրության օջախները թուլացնելու համար դեռ շատ ձերբակալությունների հրահանգ կտա: Ազգայինի, պետության, պետականության դիրքերում հանդես եկողների, հայրենասեր, ազգային ուժերի շատ ներկայացուցիչների կբռնեն: Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանությունից ձերբազատվելու, ըստ այդմ՝ երկիրը փրկելու ցանկություն ունեցողների կբռնեն: Բայց այդ պարագայում դժվար բանտերում այդքան տեղ լինի. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության