«Փաստ». Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է արտահայտել Վրաստանում «հակաժողովրդավարական գործողությունների շարունակմամբ և սրմամբ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների կալանավորմամբ և քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ կառավարության գործողությունները քննադատող անձանց նկատմամբ նպատակային հետապնդմամբ»։
Թե ինչ է կատարվում Վրաստանում, այդ երկրի ներքին գործն է, մենք մեր խնդիրներից էլ ենք «մինչև կոկորդներս կուշտ»: Սակայն հարցն այն է, որ կարդալով ԱՄՆ Պետդեպի գնահատականներն ու ձևակերպումները՝ այնպիսի տպավորություն ես ստանում, թե առանց տառ ու ստորակետ փոխելու Հայաստանի մասին է խոսքը: Բայց չէ, ԱՄՆ Պետդեպարտամետը լուռ է, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում ու խորացնում է հակաժողովրդավարական գործողությունները, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալում ու կալանավորում է սարքովի «գործերով», իշխանություններին քննադատողներին նպատակային հետապնդման է ենթարկում, երբ սեփականություն է խլում և այլն, և այլն:
Հ.Գ.-Իհարկե, կլինեն կարծիքներ, թե Հայաստանում քրեական վարույթներ կան նախաձեռնված, ձայնագրություններ, «պլան», բանման... Բայց դե, այնպես չէ, որ Վրաստանում ուղղակի առավոտ արթնացել ու որոշել էին ձերբակալել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

