«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ է տեղի ունեցել իրականում 12 օրյա պատերազմի ընթացքում Իրանում.Բացառիկ մանրամասներ

Հանդիպում

Կարելի է ասել, որ պատերազմական իրավիճակն այլեւս պատմություն է, ի վերջո ի՞նչ դասեր քաղեց Իրանը մի քանի օր տեւած պատերազմական գործողություններից հարցին եւ ոչ միայն «Իրավունքի» հետ զրույցում պատասխանում է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը.

- Որքան էլ որ հրադադար է հաստատվել, բայց պատերազմի վտանգը դեռ մնում է: Իրանի համար ամենակարևոր դասն այն է, որ եթե խաղաղություն ես ուզում պատրաստ եղիր պատերազմի:

Ու նաև, որ պետք է տեղեկատվական-հետախուզական, պաշտպանական և անվտանգային առումով միշտ զգոն լինել:

Ես կասեի թերևս արժի քննարկել միջուկային դոկտրինի ստրատեգիան, աշխատել իշխանություն-հասարակություն մերձեցման ուղղությամբ, էթնիկ խմբավորումների նկատմամբ ավելի ուշադրությամբ վերաբերվել, և հատկապես պանթյուրքիստական շրջանակների միջոցով Իսրայելի կողմից Իրանի պետականությանն ուղղված ոչ այնքան թաքուն ծրագրերին, որոնք ղեկավարվում են այսպես կոչված «եղբայրական» Բաքվի կողմից, լուրջ և ուշադիր մոտեցում ցուցաբերել:

Հավելեմ, որ ԱԹՍ-ների որոշ մասը, ըստ իրանգի ռազմական փորձագետների Ադրբեջանից են ներխուժել Իրան:

- Մի գիշերվա մեջ փաստորեն գլխատվեց Իրանի ԶՈւ-ն, սպանվեցին գիտնականներ, սա ո՞ւմ բացթողումն էր։

- Պետք է նշեմ, որ Իրանի գիտնականների և ուժային կառույցների ղեկավար դեմքերի սպանությունները այդ շարքից առաջինը չէր, որ տեղի ունեցավ: Համասի ղեկավար Էսմայիլ Հանիեի պարագան նույնպես խոսում է օտարերկրյա գործակալների Իրանի պետական համակարգում ներթափանցման մասին: Հիշեցնեմ, որ լրտեսության մեղադրանքով ձերբակալվածների մեծ մասը Իրանի քաղաքացիներ չեն:

12-օրյա պատերազմի օրերի ընթացքում ըստ պաշտոնական տվյալների մոտ 700 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալի մեղադրանքով, որոնցից առգրավվել է ավելի քան 10000 ԱԹՍ-ներ և դրոններ (կվադկոպտերներ):

- Որքա՞ն ժամանակ կպահանջվի Իրանից վերականգնել պատերազմի հետեւանքները։

- Կորուստի կարևոր բաժինը մարդկային ռեսուրսին է կապվում որի վերականգնումը երկար ժամանակ է պահանջելու: Իսկ այն մասը, որ նյութական է վերականգնելու համար մի քանի տարի կպահանջվի:

- Հայ համայնքից պատերազմական օրերին Իրանը լքողներ եղե՞լ են։

- Ինչպես գիտեք, Իրան-Իսրայել փոխադարձ հրաձգությունները տևել է ընդամենը 12 օր և այդ կարճ ժամանակահատվածում, ոչ միայն հայեր այլ նաև ուրիշներ մեկնել են Հայաստան և այլ ապահով երկրներ, որոնց թիվն, իհարկե, սահմանափակ է եղել: Իսկ Թեհրանի քաղաքացիները հիմնականում մեկնել են երկրի ապահով քաղաքներ և ավաններ:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան