«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը երաշխավորված է. Բաղդասարով
Միջազգային«Հայաստանը պետք է հասկանա մեկ բան. մինչ դուք նստած եք և սուրճ եք խմում Երևանի կենտրոնում, ձեր պարանոցին նոր «օղակ» է պատրաստվում։ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը սպասում է ձեզ»։ Նման կարծիք է հայտնել արեւելագետ Սեմյոն Բաղդասարովը` գնահատելով Փաշինյանի վերջին քայլերը: Բաղդասարովը հետեւյալ թեզերն է հնչեցնում.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը երաշխավորված է։
Փաշինյանը պայքարում է իր գոյության համար։ Նրա նպատակն է անկայունացնել երկրում իրավիճակը՝ զանգվածային անկարգություններ առաջացնելով։
Ոչ մի «դավադրություն» չկա։ Սա բացարձակ սուտ է։ Փաշինյանը ձերբակալում է ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ և ամենաակտիվ ընդդիմադիր գործիչներին։
Փաշինյանը կհամաձայնվի 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը։ Դա ժամանակի հարց է։
Եթե սփյուռքը դադարեցնի ֆինանսավորումը, Հայաստանի տնտեսությունը պարզապես կփլուզվի:

