«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կկայանա սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան

Մշակութային

Ս/թ հունիսի 27-ին, ժամը 14:00-ին, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում կկայանա «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում տեղի կունենա Օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը:

Պարգևատրման արարողությանը ներկա կգտնվի և մասնակիցների պատվոգրերն ու հավաստագրերը կհանձնի Օլիմպիադայի կազմկոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում իրականացված Սոլֆեջոյի օլիմպիադային մասնակցեցին Երևանի և ՀՀ մարզերի 65 երաժշտական և արվեստի դպրոցների 211 շրջանավարտներ (7-րդ դասարանցիներ), որոնցից եզրափակիչ փուլ անցան 39 դպրոցի 84 աշակերտներ:

Ս/թ հունիսի 17-ին կայացած եզրափակիչ փուլի արդյունքներով՝ Օլիմպիադայի հաղթող են ճանաչվել հետևյալ մասնակիցները.

ԴԱՓՆԵԿԻՐ

  1. Ռոբերտ Մարգարյան-Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոց
  2. Նարե Ջանոյան-Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոց
  3. Մարիա Գաբրիելյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
  4. Ժանետ Խաչատրյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
  5. Մանե Ենոքյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
  6. Էլիզա Մարգարյան-Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց
  7. Իննա Հարությունյան-Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
  8. Գոհար Ղազարյան-Հրազդանի Կ. Զարյանի անվան արվեստի դպրոց
  9. 3-ՐԴ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
  10. Արիաննա Ավագյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
  11. Վլադիմիր Բարսամյան-Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
  12. Սուսաննա Ավագյան-Նոյեմբերյանի Տ. Մանսուրյանի անվան երաժշտական դպրոց

2-ՐԴ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

  1. Դալար Չիչեան-Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց
  2. Իռեն Վանյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
  3. Աննա Հեքեքյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
  4. 1-ԻՆ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ü
  5. Էրիկ Ասատրյան-Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց
  6. Լոռի Շատոյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան գեղարվեստական կրթության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի՝ սոլֆեջոյի գծով ստուգատես-մրցույթ է, որը իրականացվել է Երևանում և ՀՀ մարզերում:

Օլիմպիադայի իրականացումը միտված է երաժշտական նախամասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը, մշակութային կրթության բնագավառում հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, սոլֆեջո առարկայի գծով մրցակցային պայմաններում լավագույնների, առաջատար հաստատությունների և սովորողների բացահայտմանը, խրախուսմանը, նրանց առաջխաղացման և զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան