Ռուսները գրեթե գրավել են Չասով Յարը (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերն ավարտում են Չասով Յարի համար երկարաշունչ մենամարտը:
Այս ռազմավարական բնակավայրի համար պարբերական ընդմիջումներով մարտեը ընթանում են դեռ անցած տարվանից: Բանն այն է, որ թթեեւ սա շատ կարեւոր քաղաք է, սակայն ստրատեգիական իմաստով դրա գրավումը մինչ այս ռուսներին գրեթե բան չէր տալիս: Այն առումով, որ Չասով Յարի հիմնական իմաստն այստեղից Կոնստանտինովկային հարվածելն է: Բայց այդ մեծ քաղաքի գրոհը, քանի դեռ դրա համար համապատասխան ռազմավարական հիմքեր չկային, անիմաստ էր, եւ դա երկրորդ պլանում էր պանում նաեւ Չասով Յարի գրավման հարցը:
Ներկա պահին իրավիճակն էապես փոխվել է: Ռուսները նախ` Տորեցկի հատվածից են դուրս եկել Կոնստանտինովկայի հարավային հատված: Միաժամանակ` Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիայի արեւելյան թեւից ճեղքումը ռուսական ուժերին գրեթե դուրս են բերել Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ:
Այս իրավիճակում, առաջնային է դառնում նաեւ Չասով Յարի գրավումը, որի միջոցով ռուսները կկարողանան հարվածել Կոնստանտինովկայի արեւելյան եւ հյուսիսային հատվածներին:
Արդյունքում, Չասով Յարում այս պահին ընթանում է բավականին ինտենսիվ հարձակում: Ավելի կոնկրետ, քաղաքը հիմնականում գրավված է, բացառությամբ արեւմտյան մեկ-երկու փոքր արվարձանների:

