Ընդդիմադիր ուժերին կոչ եմ անում մի կողմ շպրտելով ներքին տարաձայնությունները անհապաղ միավորվել. Դավիթ Համբարձումյան
ՆերքաղաքականԴավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել, գրելով.
«Դատապարտում եմ ընդդիմադիր գործիչների դեմ սանձազերծված բռնաճնշումների հերթական ալիքը: Օրվա կառավարիչը փորձում է բացահայտ բռնատիրություն հաստատել մեր երկրում: Աջակցությունս եմ հայտնում բոլոր ձերբակալվածներին:
Ընդդիմադիր բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում գոնե ժամանակավորապես մի կողմ շպրտելով ներքին տարաձայնությունները անհապաղ միավորվել, ստեղծել մեկ ընդհանուր պայքարի ճակատ: Միայն այդ պարագայում կա հաղթանակի հնարավորություն»:

