Հայաստանը Ռուսաստանի դաշնակցից վերածվում է Թուրքիայի նոքյարի. Շարմազանով

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ՝ անդրադառնալով ուխտերթին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին մարտահրավերներին:

Դուք եւ Ձեր կուսակիցներն ի՞նչ սպասումներով էիք գնացել ուխտերթի՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

— Նախ Սուրբ Էջմիածնի տոնն էր: Բացի այդ, վերջին շրջանում Հայաստանի թրքահպատակ ռեժիմն արշավ է սկսել Վեհափառ Հայրապետի, Հայ Առաքելական եկեղեցու եւ մեր ազգային ինքնության դեմ։ Դա Բոլթոնի (2018-2019 թթ. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական) ծրագիրն է, որը դեռեւս 2018 թվականին կոչ է արել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարվել պատմական, ազգային կաղապարներից։

Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց, հայաթափեց, Արցախի հերոսներին վարկաբեկեց, մերժեց, դատապարտեց, հիմա անցել է բարերարներին եւ եկեղեցուն։ Այս ուխտերթը ի պաշտպանություն էր մեր ինքնության, մեր Առաքելական եկեղեցու, մեր Վեհափառի, ինչու ոչ, նաեւ` եկեղեցու բարերար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի։ Սա ուխտագնահատություն էր, քայլարշավ, որ հայ ժողովուրդը հաշտ չէ այս ռեժիմի թրքաբարո, հակահայկական ու հակապետական գործողությունների հետ:

Պարոն Շարմազանով, փաստորեն, ստեղծված իրավիճակում էլի հույսներս դրել ենք Աստծո վրա՞:

Ցանկացած քրիստոնյայի համար միակ հույսն Աստված է: Բա ինչո՞ւ ենք ասում՝ հույս, հավատ եւ սեր: Աստված հույս է, հավատ է, սեր է: Բայց ռուսը մի լավ խոսք ունի՝ «на бога надейся, а сам не плошай»: Չի կարելի դիվանին նստած մնալ եւ հույսը դնել Աստծո վրա: Աստված մեզ խելք է տվել, որ շարժվենք, բանականություն, սիրտ ու հոգի է տվել, որ գիտակցենք՝ հայրենիքին ու ժողովրդին դավաճանությունն ու ուրացումը հանցագործություն է: Իհարկե, Աստծո հույսով ու հովանավորությամբ, բայց մեր ազգային գործունեությամբ պետք է լուծումը լինի: Սատարում եմ ե՛ւ Վեհափառին, ե՛ւ մեր մայր եկեղեցուն, ե՛ւ, բնականաբար, բոլոր քաղբանտարկյալներին՝ Արմեն Աշոտյանին, Սամվել Կարապետյանին ու բոլորին:

— Մինչ Հայաստանում  ներքաղաքական պրոցեսներն են ավելի ակտուալ, մեր տարածաշրջանում իրավիճակը գերլարված է: Միացյալ Նահանգներն ուղիղ հարված հասցրեց Իրանին: Չենք ուշանո՞ւմ՝ նախ մեր ներքին խնդիրները լուծելու հարցում:

Դե արդեն շատ ենք ուշացել, բայց ի՞նչ անենք, սպասենք, ընդհանրապես կկործանվենք: 2018 թվի ապրիլի 23-ից ուշացած ենք, երբ մերժեցին Սերժ Սարգսյանին, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, երբ Արցախը հանձնվեց, էլի մնաց, երբ 2021 թվականի ընտրությունների գնաց եւ ժողովրդին խաբելով՝ վերընտրվեց, երբ Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախը հանձնեց, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայթափման ժամանակ ասաց` ես չեմ ներքաշվելու պատերազմի մեջ, երբ այսօր արդեն խոսում է պատմական ու իրական Հայաստանների հակասությունների մասին եւ վերափոխում է Հայոց պատմությունը` դարձնելով Հայաստանի պատմություն: Այս մարդը Հայաստանի Հանրապետությունում թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու է:

— Ի դեպ, Ձեր գնահատմամբ՝ ինչի՞ մասին էր Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը, եւ ի՞նչ տպավորություն եք ստացել:

Ես Նիկոլ Փաշինյանից ոչ մի դրական սպասելիք չունեմ։ Առնվազն 5 տարի է` Ձեր եթերում ասում եմ` Նիկոլ Փաշինյանը փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը՝ վեկտորը, եւ Հայաստանը Ռուսաստանի դաշնակցից վերածվում է Թուրքիային նոքյարի: Ինքն էլ թուրքական վալիի կարգավիճակ ունի. ով չգիտի` վալին ինչ է, ասեմ՝ վիլայեթի ղեկավարն է, նահանգապետը: Գնացել էր հրահանգներ ստանար, գար: Նա Ցեղասպանությունն է ուրացել: Ելույթը լսե՞լ եք: Ու մարդիկ կային, նստած հարցեր էին տալիս Փաշինյանին, մեկը ո՛չ Ցեղասպանությունից խոսեց, ո՛չ Արցախից, ո՛չ հայաթափումից:

Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ մտել է մրցակցության մեջ, թե ով ավելի մեծ հավատարմություն կտա Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Եթե Ալիեւը մի քանի տեղ կարող է Էրդողանի ասածն այդքան էլ չանի կամ կռիվ անեն, Էրդողանն ասի` մենք ենք հաղթել Արցախում, Ալիեւն ասի` չէ՛, մենք ենք հաղթել: Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է` իմ իշխանությունն էլ, երկիրն էլ, ժողովուրդն էլ, ինչպես որոշես, այդպես է լինելու: Հայաստանը ուղիղ դնում է Թուրքիայից վասալության մեջ:

Իսկ իմպիչմենտի գործընթացը կենսունակ համարու՞մ եք, երբ դեռ չկա դրա շուրջ լայն համախմբում:

Համախմբումն էլ ինչպե՞ս է լինում՝ այսպես, ինչպես տեսաք ուխտերթին: Ժողովրդի, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մտավորականության, հասարակ հայ քաղաքացիների մտահոգ համախմբվածությամբ կա՛մ կլինի Հայաստան, կա՛մ կլինի նիկոլական Թուրքաստան։

Գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը կարո՞ղ է ընդդիմությանը համախմբման ազդակ դառնալ, թե՞, այնուհանդերձ, քաղաքական գործիչները պիտի որոշեն հնարավոր ելքը եւ ոչ բարերարները։

Սա լոկ քաղաքական խնդիր չէ, այլ ազգային ինքնության պաշտպանման, Հայաստանի Հանրապետության գոյության խնդիր է: Սա քաղաքական, կուսակցական հարց չէ, որ ասենք՝ Հանրապետականն առաջնորդի, ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե մի այլ 3-րդ ուժ: Սա ազգային ինքնության խնդիր է: Այսօր հայ ազգը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առաջ: Մենք գահավիժում ենք, եւ ցանկացած հայ մարդ` լինի բարերար, թե հովիվ, քաղաքական գործիչ, թե սովորական մանկավարժ, ով հավատարիմ է խաչի ու մեսրոպյան այբուբենի հայոց վեհ գաղափարին, պետք է հավատարիմ մնա եւ սատարի թե՛ եկեղեցուն, թե՛ Նիկոլի դեմ շարժմանը եւ թե՛ ազգային բարերար Սամվել Կարապետյանին:

Այն, ինչ Սամվել Կարապետյանի նկատմամբ կատարվում է, ոչ միայն խայտառակություն է, այլ մեր ազգի ամոթն է: Ալիեւը Ռուբեն Վարդանյանին է դատում, Նիկոլ Փաշինյանը` Սամվել Կարապետյանին՝ երկու ազգային բարերարների, ովքեր ամենաշատն են ներդրում արել Արցախում, ովքեր ամենաշատն են պաշտպանել Արցախն ու արցախահայությանը: Ու պատահական չէ, որ բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվեց նույն այն օրը՝ հունիսի 18-ին, ինչ 4 տարի առաջ՝ 2021 թվականի հունիս 18-ին Ադրբեջանը նրա նկատմամբ հայտարարել էր միջազգային հետախուզում: Երեւի, Փաշինյանի Ստամբուլ գնալու կետերից մեկն էլ հենց դա էր, որ գնար Էրդողանին զեկուցեր, թե ազգային բարերարին էլ է կալանավորել։

Ես ասել եմ` եթե Աստված չանի, մենք չհաջողենք («մենք» ասելով՝ նկատի ունեմ հայ ժողովուրդը), եւ Նիկոլը չհեռացվի կամ չհեռանա օրինական սահմանադրական ճանապարհով՝ լինի իմպչմենթ, թե անհնազանդություն, մենք վերջանալու ենք՝ որպես ազգ: Լինելու ենք համայնք: Հայաստանը Նիկոլ Փաշինյանն ուզում է դարձնել Ստամբուլի հայ համայնքի կարգավիճակի մի բան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում