«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թուրքիան կշարունակի միջանցքի իր նախագիծն առաջ մղել. Անդրեյ Պոնոմարև

Ներքաղաքական

Ե­րե­ւա­նում «Մոսկ­վա­յի տա­նը» օ­րերս կա­յա­ցավ «Երկ­խո­սութ­յուն Մոսկ­վա­յի հետ» հա­մա­ժո­ղո­վը, ո­րին մաս­նակ­ցում էին ԱՊՀ երկր­նե­րի, Եվ­րո­պա­յի, Ա­սիա­յի, Աֆ­րի­կա­յի եւ Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յի ա­վե­լի քան 60 ռու­սա­խոս զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի եւ հայ­րե­նակ­ցա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Ն­րանց թվում էր նաեւ Թուր­քիա­յի Իզ­միր քա­ղա­քի Ռու­սաց լեզ­վի եւ մշա­կույ­թի ա­սո­ցիա­ցիա­յի ղե­կա­վար ԱՆԴՐԵՅ ՊՈՆՈՄԱՐԵՎԸ, ում հետ բա­ցա­ռիկ զրույց է ու­նե­ցել «Ի­րա­վունք»-ը:

— Դուք զբաղ­վում եք ռուս-թուր­քա­կան հա­սա­րա­կութ­յուն­նե­րի մի­ջեւ կա­մուրջ­ներ ստեղ­ծե­լով: Ինչ­պե՞ս կգնա­հա­տեք այ­սօր ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Ի վեր­ջո, ինչ­պե՞ս է Թուր­քիան վե­րա­բե­րվում ՌԴ-ի այ­սօր­վա վա­րած քա­ղա­քա­կա­նութ­յա­նը:

— Ինչ են Թուր­քիա­յում ի­րա­կա­նում մտա­ծում Ռու­սաս­տա­նի վա­րած քա­ղա­քա­կա­նութ­յան մա­սին, հնա­րա­վոր է, որ նրանք չեն խո­սում այդ մա­սին: Բայց, ի­հար­կե, Թուր­քիան ու­նի իր սե­փա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը եւ իր շա­հե­րը, բայց, միեւ­նույն ժա­մա­նակ, Ռու­սաս­տա­նում գի­տեն, թե ինչ­պես կա­րե­լի է պայ­մա­նա­վոր­վել թուր­քե­րի հետ։ Մենք հաս­կա­նում ենք, որ շատ-շատ դա­րեր շա­րու­նակ մենք ոչ մի տեղ չենք գնա­ցել, եւ նրանք էլ ոչ մի տեղ չեն գնա­լու։ Այ­սինքն՝ մենք պետք է ինչ-որ կերպ մեր կյան­քը կա­ռու­ցենք դրան հա­մա­պա­տաս­խան։ Սա ա­ռողջ դիր­քո­րո­շում է, բո­լոր երկր­նե­րը ցան­կա­նում են դա։ Այս պա­հին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կա­րե­լի է գնա­հա­տել լավ կամ չե­զոք, ո­րով­հե­տեւ, հա­մե­նայն­դեպս, կան շփման եզ­րեր Ուկ­րաի­նա­յի, Ի­րա­նի, Իս­րա­յե­լի, Կով­կա­սի հար­ցե­րում։ Եվ կան ո­րոշ թյու­րըմբռ­նում­ներ կամ պար­զա­պես տար­բեր շա­հեր, դրանք հնա­րա­վոր չէ մեկ­տե­ղել: Բայց, միեւ­նույն ժա­մա­նակ, մենք կա­պի մեջ ենք եւ երկ­խո­սում ենք:

— Ո՞ր հար­ցե­րում են թյու­րըմբռ­նում­ներ կամ պար­զա­պես տար­բեր շա­հեր: Թե ո՞վ է լի­նե­լու, օ­րի­նակ, մեր տա­րա­ծաշր­ջա­նում, այս­պես ա­սած, «նա­յո­ղը»:

— Լ­սե՛ք, սա դժվար հարց է, բայց դուք գի­տեք, որ Կով­կա­սը գտնվում է Թուր­քիա­յի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ եւ ա­մեն մեկն ու­զում է ընդ­լայ­նել իր ազ­դե­ցութ­յան գո­տին։ Եվ շատ ա­ռում­նե­րով սա կախ­ված է ձե­զա­նից, թե որ շա­հե­րի գո­տում, ում շա­հե­րի ո­լոր­տում կհայտն­վեք։ Ես տես­նում եմ, որ ձեր վար­չա­պե­տը մո­տե­ցում ու­նի Էր­դո­ղա­նի նկատ­մամբ, եւ ո­րոշ երկ­խո­սութ­յուն­ներ, հա­մա­ձայ­նութ­յուն­ներ են վար­վում։ Սա Ռու­սաս­տա­նին ձեռն­տու է, թե՝ ոչ, չգի­տեմ։ Եվ հա­յե­րին որ­քա­նո՞վ է սա ձեռն­տու, է­լի չգի­տեմ։ Բայց ինչ-որ բան շարժ­վում է, ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ են տար­վում։

— Նի­կոլ Փա­շին­յա­նը պաշ­տո­նա­կան այ­ցով օ­րերս գտնվում էր Թուր­քիա­յում: Ի՞նչ սպա­սում­ներ կա­րե­լի է ու­նե­նալ Էր­դո­ղան-­Փա­շին­յան երկ­խո­սութ­յու­նից, գու­ցե կու­լի­սա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից:

— Գի­տեք, Կով­կա­սում ա­մեն ինչ կա­րե­լի է սպա­սել։ Կար­ծում եմ, որ Թուր­քիան կշա­րու­նա­կի մի­ջանց­քի իր նա­խա­գիծն ա­ռաջ մղել։ Ո­րով­հե­տեւ գի­տեմ, որ այն­տեղ աշ­խա­տանք­ներ են տար­վում, եւ դրա հա­մար պա­տաս­խա­նա­տու­ներ են նշա­նակ­ված: Այ­սինքն՝ Թուր­քիա­յում ար­դեն կան հսկա­յա­կան ծրագ­րեր պլա­նա­վոր­ված, եւ նրանք կշա­րու­նա­կեն ճնշում գոր­ծադ­րել մի­ջանց­քի հար­ցում։ Այն կհա­ջող­վի, թե՝ ոչ, Հա­յաս­տա­նից եւ Ռու­սաս­տա­նից է կախ­ված: Եվ, ի­հար­կե, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից՝ Ի­րա­նով եւ այլ խնդիր­նե­րով պայ­մա­նա­վոր­ված։ Ո­րով­հետև ե­թե այն­տեղ խնդիր­ներ լի­նեն, ինչ­պես ա­սում են՝ ոչ մե­կին «мало не покажется»։ Մենք պար­զա­պես ժա­մա­նակ էլ չենք ու­նե­նա այդ մի­ջանց­քով զբաղ­վե­լու հա­մար։

— Մենք տես­նում ենք հայ-թուր­քա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի մա­կար­դա­կով երկ­խո­սութ­յուն, բայց հա­մա­ձայ­նեք, որ մեր ժո­ղո­վուրդ­նե­րը սուր են ըն­դու­նում այս ա­մե­նը, եւ ա­մե­նե­ւին չի նշա­նա­կում, որ վե­րեւ­նե­րում ներ­կա­յաց­նում են ժո­ղովր­դի կար­ծի­քը…

— Օ՜հ, ա­մեն ինչ կա­րե­լի է հաղ­թա­հա­րել, ե­թե մենք լսենք միմ­յանց եւ հաս­կա­նանք։ Կա­րե­լի է գտնել փոխ­շա­հա­վետ փոխ­զի­ջում­ներ ցան­կա­ցած խնդրի շուրջ։ Նույ­նիսկ Իս­րա­յե­լը եւ Ի­րա­նը կա­րող են։ Բայց արդ­յոք մար­դիկ ու­զում են լսել, թե ար­դեն շտա­պել են ա­ռաջ, դա այլ հարց է։

— ԱՄՆ նա­խա­գահ Թ­րամ­փը խոս­տա­նում էր մին­չեւ Ս­պի­տակ տուն հաս­նելն ար­դեն իսկ խա­ղա­ղութ­յուն բե­րել աշ­խար­հին, բայց ամ­բողջ աշ­խարհն այ­սօր կրա­կի մեջ է: Հա­վա­տո՞ւմ եք, որ հնա­րա­վոր կլի­նի հաղ­թա­հա­րել այս ա­մե­նը:

— Հաս­կա­նում եմ, թե ինչ եք ակ­նար­կում, բայց կար­ծում եմ՝ չնա­յած Թ­րամ­փի ան­վան շուրջ բարձ­րաց­րած աղ­մու­կին, խնդի­րը նա չէ։ Խն­դիրն այն է, որ որ­տեղ բա­րակ է, այն­տեղ էլ կտր­վում է։ Պար­զա­պես, ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով ի­րար հետ հա­մըն­կան դեպ­քե­րը Ուկ­րաի­նա­յում, Կով­կա­սում, Ի­րա­նում: Կար­ծում եմ՝ սա դեռ կշա­րու­նակ­վի ո­րո­շա­կի ժա­մա­նակ: Եվ ա­մեն ինչ միան­գա­մից չի հարթ­վի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը