Աննա Հակոբյանը վերահաստատեց, որ ինքը պարզապես «զուգընկերուհի» է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Որ ասում էինք՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհին է ընդամենը եւ ոչ ավել, կարծում էիք՝ զուտ լրագրողական կսմի՞թ է: Ո՛չ: Ասվածը վերահաստատել է հենց ինքը՝ Աննա Հակոբյանը: «Բոլոր նրանց, որ իմ նախորդ գրառումներին արձագանքում են այսպես. «Դուք էլ առաջին տիկի՞ն եք, բա սա վարչապետի կնոջ պահվա՞ծք է»՝ սիրելիներս, ինքնամխիթարվեք նրանով, որ ես զուգընկերուհի եմ», - գրել է նա: Եվ սա այն դեպքում, երբ հանրությունը դեռ չի մոռացել Աննա Հակոբյանի պաշտոնական այցերն ու ելույթները միջազգային հարթակներում՝ իբրեւ «Առաջին տիկին»: Հանրության համար անհասկանալի է դառնում՝ երբ է տիկին Հակոբյանը հանդես գալիս իբրեւ պետական գործիչ կամ «առաջին տիկին», իսկ երբ՝ որպես «զուգընկերուհի»՝ սեփական մեկնաբանություններով։ Հետաքրքիր է՝ քաղաքական տարատեսակ միջադեպերով հարուստ մեր օրերում սա հերթական աննախադեպ ինքնախոստովանությո՞ւնն է, թե՞ իշխանական լրջության վերջնական ապամոնտաժումն է։ Թեպետ այս հարցն էլ է ավելորդ դառնում ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին «մեռելի զդաչի» ու «գիտնական ոջիլ» վերջինիս որակումներից հետո:

Ի դեպ, եթե կարծում եք, որ միայն Հայաստանում են երկրի առաջին դեմքերն օգտագործում, մեղմ ասած, ոչ պարկեշտ բառապաշար, ապա, ինչպես կասեր Աննա Հակոբյանը, մխիթարվեք նրանով, որ ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓՆ էլ անցել է հայհոյախոսությանը: Ըստ գերմանական Bild պարբերականի՝ Թրամփը լրագրողների հետ զրույցում, իր էքսցենտրիկ ոճով Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածության նոր ալիքին անդրադադառնալով, բառացիորեն հայհոյել է: Իհարկե, այն նույնիսկ չենք մեջբերի: «Մենք ունենք երկու երկիր, որոնք այնքան երկար եւ այնքան դաժան են պայքարում, որ այլեւս չեն էլ գիտակցում, թե ինչ են անում», - ընդգծել է նա եւ դատապարտել թե՛ Իսրայելին, թե՛ Իրանին:

Վերադառնալով հայաստանյան իրականություն՝ նշենք, որ Երեւանի ավագանու որոշմամբ՝ ստեղծվում է 1991-2025թթ. դպրոցների, մանկապարտեզների օտարման գործընթացներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով: Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ԳԱԼՋՅԱՆՆ էլ ընդգծել է. «Կուզեմ, որ երեւանցիները ֆիքսեն, որ մենք ստեղծում ենք հանձնաժողով, որն ուսումնասիրելու է քաղաքից խլված գույքերը: Այդ թվում ներառված են մեր կառավարման տարիները, չնայած վստահեցնում եմ, որ մեր տարիներին այդպիսի դեպքեր չկան»: Անդրադառնալով վերոնշյալին՝ ավագանու ընդդիմադիր անդամ Սամվել Հակոբյանը հիշեցնում է՝ «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչն ու քաղաքային ակտիվիստը մանկապարտեզում բացահայտեցին ակնհայտ կոռուպցիա, ակտիվիստին կանչեցին, հայհոյեցին, տփեցին, ճամփեցին, հիմա էլ մանկապարտեզների հարցով հանձնաժողով են ստեղծում. «Մի հատ էդ սաղ խլված, գողացված, օտարված մանկապարտեզները կալկուլյատորով հաշվեք ընդհանուր ինչքա՞ն գումար է եղել, ու Տիգրան Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 միլիարդ դրամը ասեք՝ դրանից մե՞ծ է, թե՞ փոքր: Այդ 25 միլիարդը թող հետ բերեն, քաղաքում ամեն շենքի տակ մանկապարտեզ կկարողանան բացել»: Ըստ Սամվել Համոբյանի` այս նախաձեռնությամբ իշխանությունն իր իսկ գործադիր թեւին ասում է՝ դու ոչ մի բան ես. «Որովհետեւ եթե պետությունում կա հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ, այդ բոլորը չեն կարողացել այս յոթ տարում որեւէ բան բացահայտել, Արմեն Գալջյանը հեսա գալիս է հանձնաժողով ու սաղ հետ բերի: Ոնց ԱԺ-ում 44 -օրյա պատերազմի հանձնաժողով բացեցիք, Անդրանիկ Քոչարյանին դրեցիք գլխին, դրա համար մինչեւ այսօր ոչ դավաճան ունենք, ոչ մի բան չունենք, միամիտ պատերազմ ենք պարտվել, միամիտ 5000 հոգի մահացել է»:

 ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում