Նիկոլն ընդդիմության գրպանը «պլան» է գցել

Վերլուծություն

Հայաստանի ներքաղաքական կյանքում իրավիճակը կամաց-կամաց վերածվում է ցածրորակ բրազիլական սերիալի: Այս անգամ էլ՝ իբր ընդդիմության ներսից «արտահոսած» հեղաշրջման պլանի տեսքով: Ինչպես երեւում է՝ իշխանությունը դիմել է իր ամենասիրելի մարտավարությանը՝ վախի, դավաճանության եւ ծաղրի խառնուրդով լցված քարոզչական սցենար են դրել շրջանառության մեջ, որն այս անգամ ներկայացվել է թունդ իշխանական նորաթուխ լրատվամիջոցով:

Գլխավոր դատախազությունը հրապարակումն արդեն ուղարկել է Քննչական կոմիտե՝ հետաքննության: Սրանից էլ ավելի պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պարզապես խուճապի մեջ է, այլ այնպիսի մի ցայտնոտի գերդոզավորման է հասել, որ իր ձեռքով կառուցում է ներքաղաքական բռնաճնշումների հերթական հարթակը։

Ընդդիմության գրասեղաններից ինչ-որ «պլան» է «արտահոսել», ըստ իշխանական նարատիվի՝ եկեղեցուց մինչեւ տիկտոկերներ ներգրավմամբ։ Եթե սա սատիրա չէ, ապա պետք է ընդունել, որ մենք իսկապես ապրում ենք ինչ-որ փսիխիատրիական ռեժիմում, որտեղ պետական մակարդակով քննարկվում է TikTok-ի հեղափոխական ներուժը։

ՈՒՌՈԼՈԳՆԵՐԸ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԾԽՈՒՄ ԵՆ՝ ՕՐՎԱ ԴԻՍԿՈՒՐՍԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՎ

Բայց այստեղ ամենազավեշտալին այն չէ, թե ինչ է գրված այդ պլանում։ Զավեշտալին Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումն էր՝ իր եղած-չեղածի մասին:

«Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը…», - գրել է նա։

Այս մակարդակի գրառում, ներողություն արտահայտության համար, բայց արդեն ոչ թե կառավարության ղեկին նստածի, այլ միայն թատրոնի գավառական դերասանը կարող էր անել: Եվ այստեղ է, որ այլեւս քաղաքագետները, հոգեւորականները, վերլուծաբանները պետք է մի կողմ քաշվեն ու հարցին անդրադառնան սեքսոպաթոլոգները, ուռոլոգները եւ այլ պաթոլոգիաներով զբաղվող բժիշկները: Բայց, այդուհանդերձ, պատասխանը չուշացավ: Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշել է. «Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասեւեռումներից ու կպչուն մտքերից: Հիվանդ երեւակայությունը անընդհատ սավառնում է նույն առանցքի շուրջ: Իրեն թվում է, հիմարությունները բազմիցս կրկնվելով, կդառնան իմաստություն, իսկ բամբասանքները՝ ճշմարտություն: Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»: Շարունակիր «դիմակայել» համազգային մարտահրավերներին՝ կրքոտ ու խանդավառ հայհոյախոսությամբ. դա քո սնունդն է»:

Ինչեւէ, վերադառնանք ընդդիմության գրպանը «հեղաշրջման պլան» գցելու դաշտ նետված աղմուկին: Այն, որ հեղաշրջման իրական պլանը հենց Նիկոլ Փաշինյանն է գծել՝ դրանում դժվար է կասկածել։ Այս ամբողջ սցենարի նպատակը պարզ է՝ ընդդիմությանը թուլացնել, ծաղրել, քրեականացնել եւ պատժել։ Իրավապահ համակարգն օգտագործվում է բացառապես ներքին հակառակորդներին ճնշելու համար։ Մի խոսքով՝ ներսում հերոս է խաղում, դրսում՝ մուրացկան։

Այն, ինչ անում է Փաշինյանը՝ իբր «հեղաշրջման պլան» բացահայտելով, ոչ թե հակահեղաշրջում է, այլ՝ հակապետական գործողություն։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի իր իշխանական աթոռը պահելու նպատակով թիրախավորել սեփական երկրի եկեղեցին, գործարարներին, մտավորականությանը:

 ՓԱՍՏԱՑԻ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԻ ՆՈՐ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Իսկ քաղաքական ընդդիմադիրների միջեւ հարաբերությունները շարունակում են մնալ նույն ռեժիմում։ ՀՀԿ-ի՝ իմպիչմենտի նախաձեռնությունը, փոխանակ դառնա կոնսոլիդացման հիմք, խանդի տեսարաններ է առաջացնում:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ իր սուր ձեռագրով, մատնանշում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ցանկացած փորձ, եթե ոչ բոլորի, ապա գոնե մի քանիսի կողմից դիտարկվում է որպես քաղաքական շահի կռիվ, ոչ թե՝ պետական հրամայական։ Իսկ իրականությունը պարզ է. Նիկոլի իշխանությունը սպառում է երկրի պետականության հիմքերը։

Իշխանափոխության անհրաժեշտությունը Հայաստանի ազգային անվտանգության հարց է դարձել, բայց ցավալիորեն, ընդդիմադիր բեւեռի մի մաս դեռ չի հաղթահարել սեփական ամբիցիաները ու ներքին հաշիվների ճշգրտումը։

Այս իրավիճակում հեղաշրջման իրական պլանը ոչ թե ընդդիմության ձեռքում է, այլ՝ իշխանության գրասեղանին։ Ապօրինի հետապնդումները, քաղաքական դատերը, հոգեւոր դասի դեմ կազմակերպված քարոզչական պատժարշավը՝ այդ ամենը բխում է մեկ կենտրոնից, մեկ մարդուց։

Այսօր Հայաստանն ապրում է մի շրջան, երբ «հակահեղաշրջում» անվան տակ, փաստացի ձեւավորվում է մի նոր բռնապետություն։ Իսկ այդ բռնապետության դեմ պայքարող ընդդիմությունը, ցավոք, դեռ չի հասկացել, որ դրա դեմ պայքարը չի կարող լինել անհամաձայնությունների թմբուկի ներքո։

Ի վերջո, եթե ընդդիմությունը չի ուզում, որ այս անգամ էլ պատմության մեջ մնա որպես խունացած, պառակտված եւ պլան չունեցող միավոր՝ պետք է իսկապես դուրս գա հրապարակ միայն մեկ օրակարգով:

Ու եթե այդ նպատակը մնում է միայն քաղաքական հայտարարությունների մակարդակում՝ այս անգամ հեղաշրջման պլանը՝ «ձախողված», «ծիծաղելի» կամ «սադրիչ», իրականում ոչ թե ընդդիմության ձեռքում էր, այլ՝ հենց Նիկոլ Փաշինյանի։ Եվ այդ պլանը, ինչպես միշտ, ուղղված է պետության ներսից կազմաքանդմանն ու անձնական աթոռապաշտությանը։

Իսկ մնացածը՝ մոլորեցնելու համար բեմադրված շոու է, որի սցենարի հեղինակին մենք բոլորս գիտենք։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում