1937թիվն ա, էդ մարդը նոպաների մեջ է, հերթական «sms»-ն է ուղարկել, հեսա մի «կետչուպ» կգտնեն մեկիտնից. Դանիելյան

Հասարակություն

Մարդը երեկ ինչ-որ թղթի կտոր է հրապարակել, ինչ-որ աբսուրդ բաներ են ասում և դրա շրջանակներում հանձնարարություն է ստացվել ուժային կառույցներին, որ խուզարկություններ սկսեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Եթե մի քանի օր առաջ մարդկանց տանում էին ոստիկանություն, հիմա արդեն մեր տեղեկություններով, օրինակ, Վարազդատին (Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյան–խմբ) տարել են ԱԱԾ։ Մնացածի մասով այս պահին ինֆորմացիա չունենք։ Ռեպրեսիաների հերթական փուլն է, այս անգամ կարծում եմ, որ ավելի մասշտաբները մեծ են ու ընդգրկված են ուժային բոլոր կառույցները՝ ոստիկանություն, ԱԱԾ, քննչական բաժանմունք, քննչական կոմիտեն։ Կարծեք թե տրամադրություն կա, որ այդ մարդկանց տանեն ԱԱԾ, հետագայում նաև որոշակի գործեր կարվեն։
Անցած անգամ մոտավորապես  հինգ տասնյակից ավել մարդկանց տարել էին ոստիկանական բաժանմունքներ, քնչական գործողություններ կատարելուց հետո, որևէ մեկի կողմից խախտում արձանագրված չէ։ Թե Սրբազան պայքարի աջակիցներից, թե ՀՅԴ, ղեկավար կառույցի անդամներից որևէ մեկի կողմից հակաօրինական գործողություններ չեն կատարվել»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված այս գործողությունները, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. « Հայ ժողովրդից վախենում է էս մարդը։ Տեռորի, բռնությունների մի գործընթաց է գնում, որը նորանկախ Հայաստանի մեջ աննախադեպ է։ Մարդկանց տներ մտնել, որերորդ անգամ տանել ոստիկանություն, ԱԱԾ, 37 թիվն է։ Մարդը էլի հիստերիկ  նոպաների մեջ հերթական SMS հաղորդագրությունն է ուղարկել, որ գնացեք ամեն գնով, փորձեք ինչ-որ մի բան գտնել։ Հիմա կարող է այս տնից մի հատ կետչուպ գտնեն, ասեն դա  նպաստել է, որպեսզի Հայաստանում հեղափոխություն իրականացվի կամ չգիտեմ ուրիշ մի իր կամ պարագա կամ ծխամորճ գտնեն, դրա վրա փորձեն անհիմն, աբսուրդ ինչ-որ մի բան կառուցել կամ գործ հարուցել։

Պարզ է, որ որևէ բան չկա։ Եթե լիներ, այս ամիսների, տարիների ընթացքում, հաստատ իրենք պահը բաց չեն թողնի։

Ես կասկած անգամ չունեմ, որ սա հստակ ուղղորդված, պլանավորված և իշխանական ամենավերին օղակներում պլանավորված գործ է։  A4 ֆորմատի վրա այդ ճղճիմ մի քանի նախադասությունը հիմք են դարձրել, որ ռեպրեսիաների նոր փուլ սկսեն»,–ասաց նա։

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ Բագրատ Սրբազանի հետ չի կարողացել խոսել. ««Ես և իմ գործընկեր Հայկ Մամիջանյանը փորձել ենք ներս մտնենք, թույլ չեն տվել։ ԱԺ պատգամավոր ենք ի վերջո, և առնվազն ուզում ենք ներսում լինենք, որպեսզի տեսնենք, եթե քննչական գործողություններ են իրականացվում, մենք էլ ենք ուզում տեսնենք էդ ինչ քննչական գործողություններ են իրականացվում, ի՞նչ է արվում»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներին, Դանիելյանն ասաց. «Ամեն 10 րոպեն մեկ անհեթեթ աբսուրդ բաներ գրելով, մարդը հստակ ասում է, որ ես չեմ հանդուրժելու Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը և նաև հետ չի կանգնում իր մարազմատիկ հիմար, այդ կպչուն մտքից, որ քանդելու, ավիրելու է Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այն մարդիկ, որոնք կանգնում են ի պաշտպանություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու, այդ մարդը համարում է օրենքից դուրս։

Ուզում եմ կոչ անել բոլոր այն իրավապաշտպան կազմակերպություններին, ու՞ր եք, որտե՞ղ եք, այս ամեն ինչի հետ դուք հա՞շտ եք, նորմա՞լ է այս ամեն ինչը։ Նույնը նաև Եվրամիության դեսպանին, այլ երկրների դեսպանատներին, սա տոտալ բռնապետական ռեժիմին բնորոշ վարքագիծ է։ և պետք է սրա մասին կարծիք հայտնել, տեսակետ հայտնել և ի վերջո այս իշխանություններին իրենց տեղը ցույց տալ։ Հերիք եղավ, բոլ եղավ արդեն։ Բոլոր սահմանները, բոլոր չափերը այս իշխանությունները անցնում են, չկա մի գիծ, որ այս մարդիկ չփորձեն հատել»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում