«Իրավունք». ՔՊ–ում իրոք իրավիճակը ծանր են համարում և մտածում են ելքեր գտնելու մասին
Մամուլի տեսություն«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ի ներքին անցուդարձերից բավականին տեղեկացված աղբյուրը հայտնում է, որ այս օրերին ու հատկապես՝ Փաշինյանի Ստամբուլից վերադառնալուց հետո` վերնախավի մոտ տրամադրություններն իրոք շատ մռայլ են: Այն համոզմունքին են, որ վերջնականապես են կորցրել ամեն մի արտաքին աջակցություն: Ամերիկացիներին վաղուց հետաքրքիր չեն: Եվրոպացիները խոստանում են՝ «Կօնգնենք` ինչով կարող ենք»: Բայց Նիկոլը շատ լավ գիտի այդ դատարկ խոստումների արժեքը, առավել եւս, որ խոստում տվողներն իրենք են խղճուկ վիճակում: Ընդհուպ, բրիտանացիների հետ է կապերը չափազանց վատացել՝ դառնալով կտրվելուն մոտ:
Դա նախ, կարող է հանրային լարվածության մեղման դեր կատարել: Ապա կարելի է փորձել ինչ-որ մեխանիզմով վերարտադրվել, ինչը, համարում են, որ Երեւանի մասշտաբով անելն ավելի հեշտ կլինի: Եթե հաջողվի, դա Փաշինյանին կտա ամրության որոշակի պաշար՝ գոնե մինչեւ գալիք տարի՝ ԱԺ ընտրությունները դիմանալու համար: Հուսալով, որ մինչ այդ կարող է ինչ-որ բան փոխվել:
Աղբյուրը հայտնում է, որ դեռ վերջնական որոշում չկա՝ երկու հիմնական մտահոգության պատճառով: Նախ, այդ դեպքում ավինյանական թեւը պարզապես կարող է լքել թիմը, որի համար որոշակի կամուրջներ, կարծում են, որ Ավինյանն ունի: Երկրորդը. եթե պարտվեն, ապա դա Նիկոլի իշխանության վերջն է դառնալու՝ հասկանալի բոլոր հետեւանքներով հանդերձ:
Աղբյուրը նաեւ հայտնում է, որ այս ընթացքում ռուսական ուղղությամբ փորձում են մի շարք էմիսարների գործի դնել՝ փորձելով հասկանալ, թե ինչ պայմաններով կամ ինչի դիմաց հնարավոր կլինի Մոսկվայից գոնե ժամանակավոր մնալու քարտ–բլանշ ստանալ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

