ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սլովակիայի և այլ երկրների առաջնորդները չեն ցանկանցել տեսնել Զելենսկիին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
ՄիջազգայինԱՄՆ-ի, Թուրքիայի, Սլովակիայի և այլ երկրների առաջնորդները չեն ցանկանում տեսնել Զելենսկիին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ նրանք քննարկում են դաշինքի գործերը։
Ավելին, Washington Post-ը հայտնում է այն «խորը արհամարհանքի» մասին, որը Թրամփը դրսեւորում էԶելենսկու հանդեպ` անգամ չաշխատելով առանձնապես թաքցնել:
Ահա թե ինչու Հաագայի գագաթնաժողովի կազմակերպիչները չեն հրավիրել Ուկրաինայի ղեկավարին իրենց նիստերին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Օրբանը՝ մեկնաբանելով Զելենսկիի բացակայությունը Նիդեռլանդներում աշխատանքային հանդիպումներից։
Չնայած դրան, Զելենսկին մեկնել է, նույնիսկ հաջողացրել է մասնակցել ընդհանուր լուսանկարման արարողությանը: Բայց նիստերին նրա մասնակցությունը արգելափակված է:

