Նաիր Տիկնիզյանի առաջին գոլը` «Ցրվենա Զվեզդայի» կազմում(տեսանյութ)
Սպորտ
Այսօր՝ հունիսի 24-ին, «Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ջախջախեց «Սուտեյսկային»՝ հինգ անպատասխան գնդակ ուղարկելով չեռնոգորական ակումբի դարպասը։ Նաիր Տիկնիզյանը իր նորամուտի խաղում բացեց և՛ հանդիպման, և՛ իր գոլերի հաշիվը սերբական ակումբի կազմում՝ սկիզբ դնելով «Ցրվենայի» գերավստահ հաղթանակին։

