«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՏԵՍՆԵՍ ՆԻԿՈԼՆ ԻՐՈ՞Ք ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԷՐԴՈՂԱՆՆ ԻՐԵՆ ԿՓՐԿԻ

Վերլուծություն

Այս­պի­սով, շատ նման է, որ ան­գամ Ի­րա­նին հասց­ված ա­մե­րիկ­յան հար­ված­նե­րից հե­տո ընդ­հա­նուր ստա­տուս քվոն չի փոխ­վել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=316493&l=am): Ա­վե­լին, մի փոքր էլ Ի­րա­նի օգ­տին է տե­ղա­շաժ­վել:

Խո­շոր հաշ­վով, այս պա­հին դեռ ի­րա­տե­սա­կան չէ Ի­րա­նի հա­մար գլխա­վոր վտան­գը՝ երկ­րին կա­պի­տուլ­յա­ցիա պար­տադ­րե­լը կամ մաս­նա­տու­մը: Եվ ե­թե դա տե­ղի չու­նե­նա, ա­պա Ի­րանն այս ի­րա­վի­ճա­կից դուրս է գա­լու հաղ­թո­ղի կեր­պա­րով, ա­մեն դեպ­քում՝ դիր­քե­րը նկա­տե­լիորեն ամ­րաց­րած:

Բայց անց­նենք հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յա­նը: Այն, որ ներ­կա ի­րա­վի­ճա­կը դեռ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մին զերծ է պա­հում ռազ­մա­տենչ քայ­լե­րից, դա եւս հաս­կա­նա­լի է: Ա­ռա­վել եւս, որ Ի­րա­նից փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դա­կով Ադր­բե­ջա­նի հաս­ցեին հնչող ու­ղիղ մե­ղադ­րանք­ներ են լսվում: Կա­րե­լի է օ­րի­նակ բե­րել ի­րա­նա­կան IRIB TV-ի փոր­ձա­գետ Խոշ Չեշ­մի մեկ­նա­բա­նութ­յու­նը՝ ա­մե­րիկ­յան գոր­ծո­ղութ­յուն­ներին` Ի­րա­նի հնա­րա­վոր պա­տաս­խա­նի հետ կապ­ված. «ԱՄՆ գոր­ծո­ղութ­յուն­նե­րին ի պա­տաս­խան, տար­բե­րակ­նե­րից մե­կը կա­րող է լի­նել Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յա­նը հար­վա­ծե­լը…»: Իսկ թե ին­չու, կա­րե­լի է կռա­հել՝ հի­շե­լով Ա­լիե­ւի եւ Նե­թան­յա­հու­ի չա­փա­զանց սերտ հա­րա­բե­րութ­յու­նն­երի մա­սին, ինչ­պես նաեւ մե­ղադ­րանք­նե­րը, որ իս­րա­յել­յան հար­ված­նե­րում Ադր­բե­ջանն իր ո­րո­շա­կի դերն ու­նե­ցել է:

Մ­յուս կող­մից, ո­րոշ աղբ­յուր­ներ փոր­ձում են հենց թուրք-ա­զե­րիա­կան ուղ­ղութ­յու­նից սպաս­վող վտան­գի հետ կա­պել Նի­կո­լի այ­ցը Թուր­քիա: Թե այդ այ­ցով Նի­կո­լը փոր­ձեց մեղ­մել այդ ռիս­կը: Չ­բա­ցա­ռենք, որ դա էլ կար: Միայն թե այս դեպ­քում մեկ ու­րիշ հարց է ա­ռաջ գա­լիս՝ իսկ ին­չի՞ դի­մաց, Նի­կոլն այդ ի՞նչ կա­րող էր խոս­տա­նալ Էր­դո­ղա­նին, որ նա փոր­ձեր զսպել ա­լիեւ­յան հնա­րա­վոր ագ­րե­սիան, ե­թե միայն Հեյ­դա­րո­վիչն ի­րա­կա­նում նման ծրագ­րեր մտմտում էր: Ա­մեն դեպ­քում, փաս­տը, որ Նի­կո­լի այս հեր­թա­կան այցն էլ տե­ղի ու­նե­ցավ խիստ գաղտ­նիութ­յան պահ­պան­մամբ, այդ­պես էլ ո­րե­ւէ ռեալ մեկ­նա­բա­նութ­յուն չտրվեց, թե կոնկ­րետ որն էր նպա­տա­կը, եւ ին­չի հա­սավ: Ա­մեն դեպ­քում, պաշ­տո­նա­պես տրվել է միայն ար­դեն ձան­ձրա­լի դար­ձած նման խղճուկ բա­ցատ­րութ­յուն. «Հան­դիպ­ման ըն­թաց­քում կող­մե­րը քննար­կել են Հա­յաս­տան-­Թուր­քիա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման ըն­թաց­քը, ընդգ­ծել կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սութ­յան շա­րու­նա­կա­կա­նութ­յան եւ կոնկ­րետ արդ­յունք­նե­րի հաս­նե­լու կար­եւո­րութ­յու­նը։ Զ­րու­ցա­կից­ներն անդ­րա­դար­ձել են նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին եւ­ այդ հա­մա­տեքս­տում երկ­կողմ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հնա­րա­վոր ուղ­ղութ­յուն­նե­րին։ Վար­չա­պետ Փա­շին­յանն ընդգ­ծել է Հա­յաս­տա­նի հա­վա­տար­մութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղութ­յան եւ կա­յու­նութ­յան ա­պա­հով­ման գոր­ծըն­թա­ցին… Մտ­քեր են փո­խա­նակ­վել Հա­յաս­տան-Ադր­բե­ջան խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցի, ինչ­պես նաեւ ՀՀ կա­ռա­վա­րութ­յան «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խագ­ծի շուրջ»։ Ու սա, ի­հար­կե, իր հեր­թին է ակ­նար­կում, որ հայ ժո­ղովր­դի թի­կուն­քում հեր­թա­կան կեղ­տոտ գոր­ծարքն է կա­ռուց­վում:

Բայց չնա­յած այս հա­ղոր­դագ­րութ­յան խղճուկ տես­քին, ո­րոշ հե­տաքր­քիր հար­ցեր կան: Այդ թվում՝ տես­նես Նի­կոլն այդ ի՞նչ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» է քննար­կում այն պա­հին, երբ այդ «խաչ­մե­րու­կի» գլխա­վոր բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը՝ Ի­րանն այս­քան ա­նո­րոշ վի­ճա­կում է հայտն­վել: Իսկ մյուս ուղ­ղութ­յամբ, վրա­ցի­նե­րի հետ այդ­քան գո­վերգ­վող հա­րա­բե­րութ­յուն­ներն այն խայ­տա­ռակ վի­ճա­կին են, որ հա­յաս­տան­յան գյուղմ­թերք­ներն այս պա­հին այդ երկ­րից այն կողմ չեն անց­նում: Այ­սինքն, մնաց «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» մի թե­ւը՝ ա­րե­ւել­քից-ա­րեւ­մուտ­քը, ո­րը հայտ­նի է «Զան­գե­զու­րի մի­ջանցք» ա­նու­նով: Ա­սենք, երբ Նի­կոլն իր այդ այ­ցով պարզ ցույց տվեց, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին «հարց լու­ծո­ղի» է տես­նում Էր­դո­ղա­նին, այդ թվում՝ հենց նրա հետ է քննար­կում Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թե­ման, ա­պա դա ար­դեն խո­սում է վի­լա­յե­թաց­ման սցե­նա­րի օգ­տին, ո­րը, նման է, որ չեն էլ թաքց­նում:

Մ­յուս կող­մից, այն հարցն է, թե Նի­կո­լը դրա հա­մար պո­տենց­իալ ու­նի՞: Այն խայ­տա­ռակ ըն­դու­նե­լութ­յու­նը, որ նա ստա­ցավ թր­քա­հա­յութ­յու­նից, գա­լիս է հու­շե­լու այն կա­տաստ­րո­ֆիկ վար­կա­նի­շի մա­սին, որ նա այս պա­հին ու­նի սփյուռ­քում: Գու­մա­րենք նաեւ վար­կա­նի­շա­յին այն ծայ­րա­հեղ ան­կում­նե­րը, որ ձեռք բե­րեց Ե­կե­ղե­ցու դեմ ար­շա­վան­քով եւ Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի կա­լա­նա­վո­րու­մով:

Այս ա­մե­նով հան­դերձ, այն բա­վա­կա­նին կոշտ քննա­դա­տութ­յու­նը, ո­րը նա­խօ­րեին լսվեց Վե­հա­փա­ռից, գա­լիս է ակ­նար­կե­լու, որ Ե­կե­ղե­ցին վե­րած­վում է հա­կա­նի­կո­լա­կան լուրջ հա­մախմ­բող օ­ղա­կի: Այս­քա­նից զատ էլ, նա­խօ­րեին Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի պաշտ­պան­նե­րը հրա­պա­րակ­եցին նրա աղ­մուկ հա­նած նա­մա­կի 3–րդ մա­սը, որ­տեղ շատ հե­տաքր­քիր մտքեր կան. «Ինչ հա­ջող­վեց ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րին: Ամ­բող­ջո­վին քան­դել երկ­րի ար­տա­քին անվ­տան­գութ­յու­նը, ամ­բող­ջո­վին փչաց­նել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը գլխա­վոր դաշ­նակ­ցի հետ…»: Բայց նաեւ՝ նման հու­սադ­րող տո­նայ­նութ­յամբ. «Շու­տով մեր ար­տա­քին անվ­տան­գութ­յու­նը վե­րա­կա­ռուց­վե­լու է, իսկ ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը շատ ա­րագ վե­րա­կանգն­վե­լու է…»:

Ա­մեն դեպ­քում, ե­թե Ի­րա­նը դի­մա­կա­յի, ա­պա Էր­դո­ղա­նը հա­զիվ թե տա­րա­ծաշր­ջա­նի «հարց լու­ծո­ղի» իր ե­րա­զան­քին հաս­նի: Իսկ թե այդ դեպ­քում ինչ է ա­նե­լու Նի­կոլն իր այս հեր­թա­կան թրքա­մո­լութ­յու­նից հե­տո, դեռ կտես­նենք…

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան