«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլ Փաշինյան, իսկ ո՞վ է թույլ տալիս օրենքով գող քավոր ունեցող ամենակարող Վիլոյին՝ «ոտքը գազին դրած» գազ գողանալ...

Թեմա

Արարատի մարզում, "Շահումյան ԳԱԶ" ՓԲԸ-ի դուքյանատեր, հանրահայտ գազագող Վիլոն, նույն ինքը Վիլեն Կարապետյանը "ոտքը գազին" դրած շարունակում է գազագողությունը, (ընդ որում ըստ տարածված տեղեկությունների "թռցրած գազը " վաճառելով շուկայականից ցածր գներով), մինչդեռ մյուս տնտեսվարողները այս օրերին հայտնվել են փակուղային վիճակում, քանի որ Վիլոն "խփում ու վայիս" է լինում մյուսների գործին ....

Նկատենք, որ մինչ այս պահը Վիլոյի տարածքում դեռ չեն երեւացել "Գազպրոմ"-ի ներկայացուցիչները, հայրենի ուժայինները, եւ առհասարակ որեւէ պատկան այր մտահոգված չէ խնդրով, որ օրը ցերեկով տեղի է ունենում տնտեսական բնույթի հանցագործություն:

Հիմա քանի որ մինչ այս պահը պատկաններն ու պատասխանատուները "ձկան պես լուռ են", դե ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ  Սարիբեկ  Ռուստամյան էլ մեզ հետ զրույցում ասում է, որ իրենք զբաղվում են միայն ծանր հանցագործություններով...(դե միայն մեր երկրում կարող ա օրինակ  գողությունը՝  միլիոնավոր դրամների հասնող... թեթեւի մեջ դիտարկվել....) ուստի մեզ մնում է ահազանգել առնվազն Կրթության նախարարություն, կամ Պապիկյանիս հիմնարկ...
Իսկ ավելի լուրջ խնդիրն առավել արդարացի կլինի տեղափոխել ՀՀ Կառավարություն, ինչն էլ կանենք հաջորդիվ!!


Հ.Գ 1


Փաշինյա՞ն իսկ դուն տեղյակ ի՞ս,  որ համ էլ Վիլոյիս քավորը օրենքով գող ի.... Էն էլ ո՞վ.... ասելու չի....
Ավելի ուշ՝ կբացենք փակագծերը. ով ում բարեկամն է, ով ում ասեղն է թելում, եւ ինչու....
Ի դեպ, ստեղծված իրավիճակի եւ այս ամենաթողության հետ կապված, մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ից, որտեղից մեզ փոխանցեցին որ իրենք իրենց մասով հաղորդում են ներկայացրել հանցագորրծության մասին, եւ որ խնդիրն այլեւս իրավապահների տիրույթում է:


Մենք փորձեցինք մենաբանություն ստանալ նաեւ հայրենի իրավապահներից, ե՛ւ ՀՀ Ոստիկանությունից, ե՛ւ Քննչականից , ե՛ւ Գլխավոր դատախազությունից, որտեղից էլ մեզ հերթական անգամ տեղեկացրեցին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր եւ գործողություններ՝ վերը նշված խնդրի առնչությամբ, բայց ամբողջ ֆարսը նրանումն է, որ մինչ այս պահը տեղական նշանակության բդեշխ Վիլոն գազի ոսկեբեր խողովակը ձեռքին՝շարունակում է թքած ունենալ ցանկացած որոշման վրա, քանի որ իրավապահներից եւ որեւէ մեկը դեռ չի կարողանում "բռնել ԳԱԶԱԳՈՂ ՎԻԼՈՅԻ ՁԵՌՔԸ" 

 

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ 


Շարունակելի

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան