Տարօրինակ կերպով Քոչարյանի թիմակիցները այսօր օգտագործում են նույն հնարքը. Նատալյա Շահինյան

Ներքաղաքական

Նատալի Շահինյանը գրում է

Իսկ նկատե՞լ եք, ինչ օրգանական ձևով Ռոբերտ Քոչարյանի աջակից/թիմակիցները նիկոլականներից ընդօրիակեցին վերջինների քարոզչական զինանոցի հիմնական գործիքներից մեկը։ 

Դեռ 2018-ին նիկոլականները որդեգրեցին 2-րդև 3-րդ նախագահների անունները իրար կպցնելու, և ՛՛ռոբասերժական՛՛ եզրույթը որպես բացասական հավելում օգտագործելու արատավոր ավանդույթը։

Տարօրինակ կերպով Քոչարյանի թիմակիցները այսօր օգտագործում են նույն հնարքը, բայց, բնականաբար, առանց որևէ բովանդակային գաղափարի։ Դե ի՞նչ արած, անգամ որակյալ ընդօրինակման համար ինտելեկտ է հարկավոր, որը, ոնց հասկանում եմ, այդ ճամբարի ամենաուժեղ կողմերից չէ։

Սերժ Սարգսյանի անունը կամայական այլ անունների կողքին կպցնելու ու շահարկելու մոլուքով տարված խմբակը երբեք առիթը բաց չի թողնում։ 

Սուր և անհարմար հարցադրումներ անող լրագրողները վայրկյանական պիտակավորվում են ՛՛սերժա- /ձեր սրԴի ՛վատ՛ մարդու անունը/՛՛ լրագրող, Քոչարյանի թիմակիցների անշնորհք, անհիմն, կեղծ, ստահոդ հայտարարություններին փաստարկված պատասխան տվող ցանկացած քաղաքական կամ հանրային գործիչը՝ նույնպես։

Հատկանշական է, որ մեր կողմը այս մեթոդը օգտագործելիս իրար կողք է դնում Փաշինյան և Ալիև կամ Էրդողան, Ադրբեջան կամ Թուրքիա բառերը, դրանով իսկ ակնհայտ շեշտադրում ոնելով, թե ով է մեր պայքարի թիրախը։ 

Այստեղից կարող ենք շատ պարզ հետևություն անել, թե ով է Ռոբերտ Քոչարյանի և իր թիմակիցների հիմնական թիրախը, և, ավաղ, սա ամենևին ՀՀ օրվակապիտուլյանտ վարչախումբը և դրա առաջնորդը չեն․․․

Հա, ի դեպ, հունիսի 22-ին անցկացված ուխտագնացության մասին ինքնամոռաց քննադատական գրառումներ անող և միմյանց հետ կապ չունեցող երևույթների միջև ինչ-որ անտրամաբանական, միայն իրենց հիվանդ երևակայության համար ընկալելի ՛՛եզրակացություններ՛՛ անողները շատ պարզ ցույց տվեցին, որ իրենց պայքարը նույնպես օրվա իշխանության դեմ չէ, այլ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի դեմ է։ Ենթադրում եմ, որ պատչառն այն է, որ 2026 թվկան ԱԺ ընտրությունների մասով օրվա իշխանության հետ իրենց համար կա պայմանավորվելու մեծ պոտենցիալ, մինչդեռ ՀՀԿ-ն /ինչպես բազմիցս հայտարարվել է/ պայքարում է ոչ թե ապագայում իշխանության գալու համար, այլ այսօր ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ հասնելու համար։ 

Ինչպես ասում են, զգացեք տարբերությունը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում