Թրամփ. Իրանը և Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի վերաբերյալ
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, թե Իրանը և Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի վերաբերյալ:
Հրադադարը ուժի մեջ կմտնի նրանց վերջին ռազմական գործողությունների ավարտից հետո՝ մոտ 6 ժամվա ընթացքում, ասել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ-ն փաստացի ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը և հույս ունի, որ Թեհրանը չի վերականգնի այն, և դա հնարավորություն կտա կարգավորման, ասում է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։
Իրանցի պաշտոնյան հայտարարում է, որ Թեհրանը համաձայնել է Կատարի միջնորդությամբ Իսրայելի հետ կնքված ԱՄՆ-ի կողմից առաջարկված հրադադարի առաջարկին, հայտնում է Reuters-ը:

