Ով դուրս է գալիս եկեղեցու դեմ, ինձ համար հավասարազոր է մրջյունի. Պապ Իսպիրյան

Մշակութային

Երբ կառավարության ղեկին նստածը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն անվանեց «չուլան», իսկ նրա կինը եկեղեցու սպասավորներին՝ մանկապիղծ, ողջ ազգը ցնցվեց, բայց սա դեռ ամենը չէր: Իշխանության այս արշավին հաջորդեց բարերար Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորումը, որն ընդամենը հանդես էր եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ «Իրավունք»-ը զրուցել է երգիչ, դերասան, 44-օրյա պատերազմի մասնակից ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ:

«ՍԱ ԱԶԳԱԴԱՎ ՔԱՅԼ Է՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՑՈՂ Է, ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՀԱՎԵՐԺ»

— Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ արժեքների ոչնչացման ճանապարհին հերթը հիմա էլ հասավ Հայ Առաքելական եկեղեցուն:

— Մեկ բառով կմեկնաբանեմ՝ սա ազգադավ քայլ է, որովհետեւ, ամեն դեպքում, բոլորը, այդ թվում նաեւ իշխանությունը` գնացող է, իսկ եկեղեցին հավերժ է, այս ազգին պահել ու պահպանել է, ու ինչ էլ լինի, ես ճիշտ չեմ համարում եկեղեցուն վարկաբեկելը: Եկեղեցին հայ ազգի հույսի ու լույսի կենտրոնն է: Ես անգամ «Իրավունք TV»-ի տաղավարում եմ խոսել այն մասին, որ մեր ժողովուրդը գուցե արհավիրքի խորքայնությունը չի ընկալում կամ չի գիտակցում, թե ինչ պիտի անի: Հայաստան աշխարհը սեպ է՝ խրված ողջ աշխարհաքաղաքականության մեջ: Այսօր հասել ենք նրան, որ մեր միջից փորձում են հանել հավատքը: Փորձում են վարկաբեկել եկեղեցուն, հասարակ ժողովրդին, գյուղացուն, ով օր ու գիշեր աշխատում է եւ առ Աստված իր աղոթքն է անում, սակայն ցանկանում են նրա միջից դա եւս ջնջել: Ադեկվատ եւ հասկացող մարդը լավ էլ գիտակցում է, թե աշխարհն ուր է գնում, ինչի համար է գնում, եւ քաղաքական դիրքորոշումները մեկ-երկու օրում չեն լինում, դրանք կոնկրետ ժամանակահատվածներում ծրագրվում են, որտեղ ինչպես պիտի լինի եւ ում միջոցով:

Ցավոք, մեր տարածաշրջանում էլ արդեն պարզ տեսնում ենք, թե ում միջոցով եղավ ու ինչ եղավ: Եկեղեցու հետ կապված կասեմ հետեւյալը՝ այն հայը, ով նույնիսկ մտքի ծայրով անգամ անցկացնի, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պետք է դուրս գա, ինձ համար հավասարազոր է մի մրջյունի, որ իրենից ոչինչ չի ներկայացնում:

«ՄՏԱԾՈՒՄ ԵՆ՝ ԵԹԵ ԴՈՒ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՈՂՔԻՆ ԵՍ, ԻՐԵՆՑ ԹՐՔԱՄՈԼԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ԿԽԱՆԳԱՐԵՍ»

— Եկեղեցու թեմային անմիջապես հաջորդեց գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը: Ըստ Ձեզ, իշխանությունը ո՞ւր է տանում երկիրը նման քայլերով:

— Սամվել Կարապետյանը հայ ազգի, հայ ժողովրդի կողքին կանգնած մարդ է, ով միշտ ազգին ու եկեղեցուն օգտակար է եղել իր քայլերով: Ես այսքան ժամանակ Կարապետյանից միայն լավն եմ տեսել, ու այժմյան մեր իշխանավորները փորձում են այնպես անել, որ փոխկապակցեն մեկը մյուսի հետ ու ժողովրդի մեջ սերմանեն այն հանգամանքը, որ չեն հաջողել իրենց ծրագրերը՝ բարդելով անմեղ մարդկանց վրա: Այսինքն՝ եթե դու եկեղեցու կողքին ես, ապա մտածում են, որ ցանկանում ես իրենց թրքամոլական գործին խանգարել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ադեկվատ, մտածող հայի վրա փորձում են ստվեր գցել: Շատ եմ ցանկանում, որ մեր երկիրը լինի ամուր եւ կայուն, ցանկացած հայ դառնա այն մարդը, ով իր երկրի, հավատքի մասին կմտածի: Ես վստահ եմ, որ գալու է այդ օրը, բայց թե երբ, չեմ կարող ասել: Ամեն դեպքում, այդ օրը սարերի հետեւում չէ, ուղղակի ժամանակները փոխվեցին, եւ սոցիալական հարթակների կռիվը, կարծում եմ, մեր ազգի մեջ միանգամից մտավ, ու չհասկացանք՝ ինչպես է պետք այդ հարթակները ճիշտ օգտագործել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում