Իրանն հարձակումների մասին մի քանի ժամ առաջ էր տեղեկացրել Միացյալ Նահանգներին. Reuters
ՄիջազգայինԻրանը Միացյալ Նահանգներին երկու դիվանագիտական ուղիներով տեղեկացրել էր Կատարում և Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների վրա հարձակումների մասին հրթիռակոծությունից մի քանի ժամ առաջ։ Դրա մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Միևնույն ժամանակ, Պենտագոնը հաստատել է, որ Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է Իրանից արձակված կարճ և միջին հեռահարության հրթիռների հարձակմանը։

