Ձերբակալելով Սամվել Կարապետյանին Փաշինյանի ռեժիմը վա բանկ գնաց

Թեմա

Մեր գործընկեր, հայտնի հետաքննող լրագրող, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր Գայանե Զարգարյանը անդրադարձել վերջին օրերին փաշինյանական ռեժիմի ագրեսիվ գործողություններին եւ մասնավորապես անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը եւ դրա քաղաքական ու իրավական հետեւանքներին.

- Եւ  ինչի՞ հասավ  ու ինչ շահեց Փաշինյանը, ում հայտարարած ժողովրդավարության բաստիոնում  ձերբակալվեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանը. ու ինչի համար… Ընդամենը մի անմեղ հայտարարության, որն իրենից ոչ սպառնալիք էր ներկայացնում, ոչ Ն. Փ-ի իշխանությունը զավթելու ու տապալելու փորձ, եւ ոչ էլ զինված ապստամբության կոչ: 
Մարդն ընդամենը անդրադառնալով եկեղեցի-պետություն հակամարտությանը, հայտարարել էր, որ.«Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամենին»-, ինչին էլ հաջորդեց նրա կալանավորումը: 
Ուղղակի ապսուրդ եւ քաղաքական ֆարս, որի տրամաբանության մեջ էլ 
ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց ոչ ավել ոչ պակաս  անօրինական հետապնդում՝մոռանալով  այն պարզ ու կարեւոր հանգամանքի մասին, որ բռնաճնշումներով երբեք երկիր չես  կառուցի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չես հաստատի:
Շատ մեծ ռիսկի, ես կասեի «վա բանկ»   գնաց Փաշինյանը…   յուր ուժայինների «ծեծած»   «ջուր գործով»`    ազատությունից զրկելով մի մարդու, անհատի, Հայի ով աշխարհով մեկ ունի ճանաչում  հեղինակություն, ազդեցություն, եւ ամենակարեւորը   վայելում է մարդկանց սերն ու հարգանքը ամենուր: 
Փաշինյանը այս քայլով զրոյացրեց ու փոշիացրեց իր  եւ իր քաղաքական թիմի առանց այդ էլ «մոխրացած»   ռեսուրսներն  ու շանսերը՝հետայսու քաղաքական օլիմպում յուր տեղը գտնելու համար: 
Թվացյալ հարված հասցնելով Սամվել Կարապետյան գերազդեցիկ  ֆիգուրին, Փաշինյանը հարվածեց ինքն իրեն, քանի որ Կարապետյանի ձերբակալությունը ոչ թե ուժի, այլ քաղաքական թուլության նշան էր։ Քանզի երբ օրինականության փոխարեն սկսում են գործել քաղաքական  շիրմայով  «ռազբորկաներն»  ու ռեպրեսիաները,  այդտեղից սկսվում է իշխանության ճգնաժամը։
Փաշինյանի ուժայինները , ձերբակալելով Սամվել Կարապետյան գործարարին, բարերարին, ով  տարիներ  շարունակ ներդրումներ  է  կատարել Հայաստանի տնտեսության, մշակույթի ու կրթության ոլորտներում, հարվածի տակ դրեցին   օրվա կառավարության մնացորդային լեգիտիմությունը։
Այս խայտառակ ձերբակալությունը, որը «բլանդվեց» հաշված րոպեների ընթացքում,   չի կարող մնալ առանց հետևանքների։  
Փաշինյանը կատարեց  հերթական կործանարար  սխալը՝ ձերբակալելով Սամվել Կարապետյանին.չհաշվարկելով  կարեւորի մասին,  որ  նման  ազդեցություն եւ ճանաչում ունեցող  տիտանի հետ  «ավազի»  վրա ռինգ չեն մտնում… 
Աներկբա է, որ այս քայլը ոչ թե իրավական պետության կառուցման, այլ իշխանության պահպանման մոլուցքի դրսևորում էր, հուսահատ մանեւր՝ իշխանությունը պահելու համար:  
 Սա հարված էր  ոչ  միայն Կարապետյանին, այլ ամբողջ հայ ժողովրդին, քանզի նա սիրված ընդունված եւ ընկալելի Հայ է ամբողջ  ազգի համար : 
 Փաշինյանի ռեժիմը այս ձերբակալությամբ արագացրեց   իր   քաղաքական վախճանը, իսկ «նոկաուտը» սարերի ետեւում չէ. կասկած չկա, որ Սամվել Կարապետյանը դուրս կգա այս փորձությունից առավել հզոր , իսկ այս իշխանությունը՝ կմնա «մերկ»  ու ձեռնունայն: 
Հ. Գ 1
Եւ ի դեպ, որքան ծիծաղելի ու «խուրդա»  էին քայլիստ կոնպկա սեղմողները երբ ճամարտակում էին Սամվել Կարապետյանի անձի  շուրջ, թե բա  վիզը  որ ուղղությամբ էր թեքել  գործարար-բարերարը: Լո՞ւրջ… 
Կարելի էր գոնե ձեր  IQ-ն մի փոքր «փոշեդրում» անել՝գիտակցելու թե ընդհանրապես  ովքեր ու ինչպես են  հարկ եղած դեպքում   « վիզ ծռում  » Կարապետյանների մոտ ….
Դե կիրթ ախպերների մոտ էնքան եք ծռվել ու ծալապատկվել, որ իրոք հարց է առաջանում. վերջը դուք ձերոնքականներով Ալիեւի ինտերպոլն ե՞ք , թե նրա վեցնոցները… որ ձեռնաշղթաներ հագցրեցիք մի մարդու ձեռքերին, ով հազարավոր կլյանքեր ու ճակատագրեր է փրկել, եւ ում  ձերբակալելու տենդագին մոլուցքուվ առաջինը հենց տառապում էին ձեր կիրթ ախպերները….
Իսկ ավելի լուրջ՝ ռիսկային  խաղն իսկապես առջեւում է, եւ խաղատախտակից «ֆուկ»  են լինելու անհայրենիք պատեհապաշտները բոլոր!!  
Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին՝
 արձագանքել այս անօրինականությանը,

կանգնել Սամվել Կարապետյանի և արդարության կողքին,
Վերջ իրավական կամայականություններին 
 Ազատություն Սամվել Կարապետյանին
Վերջ Անօրինականությանը

https://iravunk.com/sim/?p=316402&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ