ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի ներկայացուցիչը չափազանց կոշտ ելույթ է ունեցել
ՄիջազգայինՍաիդ Իրովանիի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վերջին ժամանակների ամենակոշտներից մեկն էր.
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ, դոկտոր Սաիդ Իրովանին մեղադրեց ԱՄՆ-ին և Իսրայելին դիվանագիտությունը ոչնչացնելու մեջ: Նրա խոսքով, այսպես կոչված դիվանագիտությունը ոչ այլ ինչ էր, քան խաբեություն՝ համաշխարհային հանրությանը ապակողմնորոշելու համար:
Նա ընդգծեց, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը դարձել է քաղաքական գործիք: ԱԷՄԳ-ի ու Անվտանգության խորհրդի ընտրողական և երկակի վարքագիծը միջազգային բարոյականության և իրավունքի ամոթ է:
Իրովանին ասաց, որ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը՝ հիշեցնելով Անվտանգության խորհրդի անմիջական պատասխանատվությունը:
Նա նաև դատապարտեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի լուռ մեղսակցությունը Իսրայելի հանցագործություններին և պահանջեց, որ սիոնիստական ռեժիմի ենթակառուցվածքները դրվեն միջազգային վերահսկողության տակ:
ԱՄՆ ներկայացուցչի ելույթին ի պատասխան՝ Իրովանին հիշեցրեց գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ահաբեկչական սպանությունը, որը ճանաչվել էր անձամբ Թրամփի կողմից: Նա Սոլեյմանիին անվանեց ազգային և տարածաշրջանային հերոս:
«Սա ՄԱԿ-ի համար փորձության պահ է. կամ դու պաշտպանում ես միջազգային իրավունքը, կամ մասնակցում ես դրա ոչնչացմանը»,- խոսքն ավարտեց Իրանի ներկայացուցիչը։

