«Իսկանդերի» հրթիռային հարվածի կադրերը ուկրաինական վարժական կենտրոնին (Տեսանյութ)
ՄիջազգայինՀրապարակվել է «Իսկանդերի» հրթիռային հարվածի կադրերը ուկրաինական վարժական կենտրոնին։
Վարժարանը գտնվում էր Խերսոնի մարզի Դավիդիվ Բրոդ գյուղի մոտակայքում։
Ռազմական աղբյուրների համաձայն՝ մինչ այս բազում բողոքներ են եղել այս զորավարժարանում ուկրաինական հրամանատարության կողմից ենթակաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, որն էլ հանգեցրել է տեղեկության արտահոսքի եւ այդ հարվածին:
Ռուսական աղբյուրները հայտնում են, որ հարվածը հասցվել է կասետային ռազմամթերքով, որի արդյունքում ոչնչացված է`
- մոտ 11 մեքենա,
- մինչև 75 մարդ (սպանված և վիրավորված),
- հակաօդային պաշտպանության անձնակազմ՝ «Տարան» տիպի անօդաչու թռչող սարքով։

