Գրեթե ամբողջ գիշեր շարունակվել են հրթիռային հարվածները Կիեւում (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրների տեղեկացմամբ, գրեթե ամբողջ գիշեր շարունակվել են հրթիռային հարվածները Կիեւում:
Աղբյուրները հաղորդում են, որ հիմնական թիրախներից է եղել Ժուլյանի օդանավակայանը, այդ թվում, այնտեղ տեղեկայված Patriot ՀՕՊ համակարգերը, ինքնաթիռաշինական «Անտոնով» գործարանը։
Խոցվել է նաեւ Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաշենքերից մեկը (Տեսանյութում), որտեղ արտադրվում են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված անօդաչու թռչող սարքեր։
Հրդեհներ են բռնկվել Սոլոմենսկի, Սվյատոշինսկի և Դարնիցկի շրջաններում
«Հրթիռները շատ ցածր են թռչում, դրանք չեն հայտնաբերվում ռադարների կողմից, գրում են տեղական աղբյուրները»։

