«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 10։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆ

Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հաղթանակով է վերադարձել Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կայացած մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունից։ Մեր պատանի ըմբիշները նվաճել են 5 մեդալ, որից 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե։ Այս գերազանց արդյունքով մեր ընտրանին թիմային պայքարում գրավել է առաջին հորիզոնականը։ Iravunk. com -ի մարզական լրագրողը Գյումրիում հանդիպել ու բացառիկ զրույց է ունեցել ոսկե մեդալակիր, պատանիների Եվրոպայի անցած տարվա չեմպիոն ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Մարատ, փայլուն հաղթանակի առթիվ։ Երկրորդ տարին անընդմեջ դարձար պատանիների Եվրոպայի չեմպիոն։ Ինչպես ստացվեց։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 51 կգ քաշային կարգում։ Անցկացրել ե 4 գոտեմարտ ու բոլորին հաղթել բացարձակ առավելությամբ, որևէ մրցակցի որևէ միավոր չեմ տվել։ Մեկնարկում 9։0 հաշվով հաղթեցի հունգարացի մրցակցիս, նա Եվրոպայի առաջնության մրցանակակիր էր։ Ապա 8։0 հաշվով պարտության մատնեցի Մոլդովայի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում 10։0 հաշվով հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս Ռիզվան Կաիրբեկովին։ Իսկ ահա եզրափակչում ոսկե մեդալի ճանապարհին, կրկին 10։0 հաշվով հաղթեցի ռուս ըմբիշին։ Ընդհանուր գոտեմարտերի արդյունքում 37։0 հաշվով հաղթեցի բոլոր հակառակորդներիս։ Շատ ուրախ եմ, որ կարողացա կրկնել անցած տարվա հաջողությունս ու կրկին չեմպիոն հռչակվեցի Եվրոպայի առաջնությունում։ Իմանալով, որ կիսաեզրափակչում ադրբեջանցի է լինելու մրցակիցս, բնական է, պատասխանատվությունը շատ մեծացավ ինձ մոտ, մեր թշնամի երկրից էր, ինձ մոտ այդ պահին շատ մեծացավ հաղթանակի ցանկությունը, որ ամեն գնով պիտի պայքարեի նրան հաղթելու համար, այլ տարբերակ չունեի։ Սակայն ամենադժվար գոտեմարտը առաջինն էր հունգարացու հետ պայքարը և եզրափակիչը ռուս ըմբիշի հետ։ Երբ իմ պատվին հնչեց մեր երկրի հիմնը, Եռագույն դրոշը ծածանվեց, այդ պահին ես շատ մեծ հպարտության զգացողություններ ունեցա։ Ամեն բան անելու եմ, որպեսզի Աշխարհի առաջնությանը ևս հաղթեմ, որը կկայանա 1,5 ամիս անց Հունաստանում։

- Շնորհակալություն, Մարատ, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։

- Շատ զգացված եմ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում